Համայնքի ճանաչելիության բարձրացումն ու արհեստական բանականությունը հաղորդակցության ոլորտում
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ 2025թ. մայիսի 22-ին իրականացրեց վերապատրաստումներ համայնքային աշխատակիցների համար «Համայնքային ճանաչելիության բարձրացումն ու արհեստական բանականությունը հաղորդակցության ոլորտում» խորագրով:
Դասընթացին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների հանրային կապերի պատասխանատուներն ու մամուլի խոսնակները կամ տվյալ գործառույթն իրականացնող աշխատակիցները: Աշխատանքային գործունեության կատարելագործմանն ուղղված վերապատրաստման ընթացքում մասնակիցները ամրապնդեցին նյութ ու մարդակենտրոն պատմություններ գրելու սկզբունքների մասին գիտելիքը, ծանոթացան քաղաքացիների հետաքրքրության բարձրացմանը նպաստող գործիքակազմին, խոսեցին համայնքային ծառայողի էթիկայից, ուսումնասիրեցին արհեստական բանականության գործիքակազմը և գործնական լուծումները, որոնք կարող են կիրառվել հաղորդակցության ոլորտում, ինչպես նաև քննարկեցին մասնակցային բյուջետավորման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման մեթոդներն ու իրականացված/իրականացվելիք ծրագրերի լուսաբանման անհրաժեշտությունը:
Դասընթացը վարում էին ոլորտի առաջատար մասնագետներ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը, բ.գ.թ. հաղորդակցման և հանրային կապերի դասախոս Ծովինար Խաչատրյանը, GIZ-ի կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդատու Լիկա Մկրտչյանը և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Անի Թովմասյանը:
2021 թ-ից ծրագիրն իրականացնում է ՏԻՄ մամուլի խոսնակների և հանրային կապերի պատասխանատուների վերապատրաստումներ, ադ թվում այնպիսի թեմաներով, ինչպիսիք են՝ հանրային հաղորդակցման համայնքային առանձնահատկությունները, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ճգնաժամային հաղորդակցությունը, համագործակցությունը լրատվամիջոցների հետ, հաջողության պատմությունների և ֆոտոպատմությունների ներկայացումը, սոցիալական մեդիա, մամուլի ասուլիս, հարցազրույցներ և այլն:
«Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվում է GIZ-ի կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ցուցաբերած աջակցության շնորհիվ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
 (1).jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)