logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    • Հայ
    • Eng
    • Рус

    «Կանանց ներգրավվածությունը հանրային-մասնավոր գործընկերության ամրապնդման գործում»․ Տեղի է ունեցել Կանանց հզորացման ակումբի չորրորդ միջոցառումը

    Կանանց հզորացման ակումբի՝ WE Club-ի «Կանանց ներգրավվածությունը հանրային-մասնավոր գործընկերության ամրապնդման գործում» խորագրով չորրորդ միջոցառումը տեղի ունեցավ Վանաձորում 2024թ. հունիսի 17-ին: 

    Ակումբի նպատակն էր նպաստել հանրային, մասնավոր և քաղհասարակության միջև երկխոսությանը, փորձել վերհանել համագործակցության խոչընդոտները, քննարկել առկա և իրականացվելիք հանրային-մասնավոր համաֆինանսավորմամբ տեղական տնտեսական զարգացման ծրագրերը, ի աջակցություն հանրային հատվածի նախաձեռնությունների մասնավոր հատվածի տեխնոլոգիական նորարարությունների կիրառումը, սոցիալական ձեռնարկատիրության դերը համայնքային զարգացման համատեքստում և այլ արդիական թեմաներ: 

    Ակումբի սույն միջոցառումը հատկանշական էր նրանով, որ մասնակիցների կազմում էին նաև ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական խորհրդակցությունների նպատակով Հայաստանում գտնվող Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության պատվիրակության անդամները, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության զարգացման գործակալության (SDC) տարածաշրջային փոխտնօրեն և առաքելության ղեկավարի տեղակալ Ուրսուլա Լոյբլին, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը, Վերականգնման վարկերի բանկի և GIZ ներկայացուցիչները: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի քաղաքականության ավագ մասնագետ, պատվիրակության ղեկավար տիկին Անժելիկա Զյուլցնը, GIZ-ի կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդատու Լիկա Մկրտչյանը և փորձագետ Մարգարիտա Հակոբջանյանը: Ակումբի բանախոսներն էին «ՀԿ Կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արփինե Հակոբյանը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի «Կոնցեպտ» հյուրանոցի ղեկավար Սեդա Մխիթարյանը, Վանաձորի համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը, Գրանդ Լոռի ՍՊԸ բիզնես խորհրդատու Քրիստ Մարուքյանը և Լոռու զբոսաշրջության կառավարման գրասենյակի ղեկավար Քրիստինե Հովսեփյանը: Բանախոսների քննարկումը վարում էր Շանթ հ/ը հաղորդավար Քրիստինե Ալագուլյանը: 

    Հաջողության բանաձև խորագրում հանդես եկավ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը, ով ներկայացրեց իր կամավորական աշխատանքի արդյունքները ինչպես Լոռու մարզի աղետի գոտում տուժածներին աջակցություն ցուցաբերելու հարցում, այնպես էլ աջակցության կարիք ունեցող այլ ընտանիքներին և անհատներին օժանդակելու պատմությունները: Աշխատանքային խմբերում ներկաները քննարկեցին մարզպետարանի, համայնքապետարանների, մասնավոր և քաղհասարակության կառույցների, ակտիվ անհատների և նախաձեռնող խմբերի կողմից իրականացված ծրագրերն ու համագործակցության հնարավորությունները, ներկայացրեցին մարտահրավերները, դրանց հնարավոր լուծումներն ու գործնական առաջարկներ: GIZ-ի կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում ստեղված WE CLUB-ը (Women Empowerment Club) մի հարթակ է, որը նպաստում է կանանց դերակատարության բարձրացման ՏԻՄ-երում, հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել որոշումների կայացմանը, բարելավել նրանց կարողություններն ու հմտությունները որոշումների կայացման գործընթացներին ակտիվ ներգրավվելու համար, համայնքների հանրային, քաղաքական և սոցիալական ոլորտներում ապահովել կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն: 

    «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) ցուցաբերած աջակցության շնորհիվ: 

    Ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ: 

    Լրահոս

    img
    2024-06-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մարզպետների մասնակցությամբ համատեղ խորհրդակցություն են անցկացրել
    img
    2024-06-25
    «Կանանց ներգրավվածությունը հանրային-մասնավոր գործընկերության ամրապնդման գործում»․ Տեղի է ունեցել Կանանց հզորացման ակումբի չորրորդ միջոցառումը
    img
    2024-06-24
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ծանոթացել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի շինարարության ընթացքին
    img
    2024-06-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը պարգևատրել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ և «Ռոսժելդորպրոեկտ» ԲԸ ներկայացուցիչներին
    img
    2024-06-21
    Ալավերդու համայնքապետարանում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի հերթական նիստը․ Սանոսյանը նոր հանձնարարականներ է տվել
    img
    2024-06-20
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (HoD) ներկայացուցիչ Անժելիկա Սուելզենի գլխավորած պատվիրակությանը
    img
    2024-06-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության առևտրի և բիզնեսի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուի գլխավորած պատվիրակությանը
    img
    2024-06-19
    Երկօրյա վերպատրաստման առցանց դասընթացներ՝ Հայաստանի համայնքների մամուլի խոսնակների և հանրային կապերի պատասխանատուների համար
    img
    2024-06-17
    Հայաստանում առաջին անգամ իրականացվել է անօդաչու թռչող սարքով արոտավայրերի օրգանական պարարտացման նորարարական մեթոդի ցուցադրությունը
    img
    2024-06-11
    Մոնղոլիայում կայացել է ԱՃԹՆ/EITI-ի կողմից կազմակերպված «Կենտրոնական Ասիայում և Կովկասում փորձի փոխանակում և ուսուցում» խորագրով տարածաշրջանային միջոցառումը
    img
    2024-06-07
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանն ու Քրիստինե Ղալեչյանն ընդունել են ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային
    img
    2024-06-01
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հունիսի 1-ին հանդիպել է «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»-ի սաներին
    img
    2024-05-31
    ՀՀ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 7-րդ խորհրդակցությունը
    img
    2024-05-31
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին
    img
    2024-05-30
    Աբովյանի համայնքապետարանում տեղի է ունեցել «Տեղական մակարդակում մասնակցային բյուջետավորման ներդրման» նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը
    img
    2024-05-29
    ՏԿԵՆ-ի նախաձեռնությամբ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից կիրականացվի համայնքային ծառայողների և ՏԻՄ ներկայացուցիչների վերապատրաստում
    img
    2024-05-27
    Լոռու և Տավուշի մարզի հեղեղված համայնքներն ու բնակավայրերը Կառավարության կողմից կհայտարարվեն աղետի գոտիներ
    img
    2024-05-26
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշանակվել է Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի ղեկավար
    img
    2024-05-23
    Տեղի է ունեցել «Համայնքների ավագանիների անդամների կարողությունների զարգացում» ծրագրի փակման արարողությունը․ 877 ավագանի վերապատրաստվել է
    img
    2024-05-22
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբայի գլխավորած պատվիրակությանը
    img
    2024-05-22
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբայի գլխավորած պատվիրակությանը
    img
    2024-05-20
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Մոլդովայի հինգ քաղաքների և համայնքների ներկայացուցիչներին
    img
    2024-05-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը
    img
    2024-05-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ղազախստանի արդյունաբերության և շինարարության նախարար Կանատ Բիսիմբաևի գլխավորած պատվիրակությանը
    img
    2024-05-17
    Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներն այցելել են Վեդու ջրամբար
    img
    2024-05-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներին
    img
    2024-05-16
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է IFC տարածաշրջանային փոխնախագահ Ալֆոնսո Գարսիա Մորայի գլխավորած պատվիրակությանը
    img
    2024-05-15
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Միջազգային գործընկերության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Մարյետա Յագերի գլխավորած պատվիրակությանը
    img
    2024-05-07
    ՀՀ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանն ընդունել է Օմանի Սուլթանության Քաղաքացիական ավիացիայի իշխանության պատվիրակությանը
    img
    2024-05-07
    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայստանում Բրազիլիայի դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային

    Տեսնել բոլորը