ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է Վիլնյուսի Energy Cells-ի 200 մեգավատ (ՄՎտ) էներգիայի պահեստավորման կայանների համակարգ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանը Լիտվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր Լիտվայի էներգետիկայի փոխնախարար Ալբինաս Զանանավիչյուսի ուղեկցմամբ այցելել է Վիլնյուսի Energy Cells-ի 200 մեգավատ (ՄՎտ) էներգիայի պահեստավորման կայանների համակարգ:
Տեղում նախարարին է ներկայացվել պահեստավորման կայանի շինարարության և շահագործման մանրամասները:
Ամբողջ համակարգը բաղկացած է էներգիայի պահպանման 4 սարքերից՝ 50 ՄՎտ/50 ՄՎտ/ժ հզորությամբ, որը ապահովում է Լիտվայի էլեկտրաէներգետիկ համակարգի հուսալի շահագործումը: Այն ներկայումս Բալթյան երկրներում ամենամեծ, իսկ Եվրոպայում՝ իր տեսակի մեջ ամենախոշոր նախագծերից մեկը:
Լիտվական կողմը պատրաստակամություն է հայտնել կիսվել Հայաստանի հետ այս ոլորտում իրենց հաջողված փորձով :