Գնել Սանոսյանը դիտարկել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 3 Լանջիկ- Գյումրի հատվածի, Կարկաչանի կամրջի կառուցման աշխատանքների ընթացքը
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ երեկ դիտարկել է նաև Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր Տրանշ 3 Լանջիկ- Գյումրի հատվածի, ինչպես նաև նույն հատվածում կառուցվող Կարկաչանի կամրջի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքը։ Շրջայցին մասնակցել է նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, համայնքապետեր և կապալառու կազմակերպության ներկայացուցիչներ։
Նախարարին տեղում զեկուցվել են կատարվող աշխատանքների ընթացքը, բարդությունները։ ‼️Սանոսյանը զրուցել է շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։
Նշված հատվածում այս պահին կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարվա ամռանը։