ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզում ծանոթացել է Վանաձորի Տիգրան Մեծ և Սանկտ Պետերբուրգ փողոցների հիմնանորոգման աշխատանքներին
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզում ծանոթացել է նաև Վանաձոր համայնքի Տիգրան Մեծ և Սանկտ Պետերբուրգ փողոցների հիմնանորոգման աշխատանքներին։
Տիգրան Մեծ պողոտայի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են 2024թ-ի ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում։
Պայմանագրային արժեքը կազմում է 432 611 241 ՀՀ դրամ։ Աշխատանքները մեկնարկել են 2023թ-ին։ Ներկայումս նշված հատվածում իրականացվում են հողային պաստառի, ջրահեռացման համակարգի վերականգնման և մայթերի կառուցման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024 թվականի հուլիսի վերջին։
Սանկտ-Պետերբուրգ փողոցի հիմնանորոգման աշխատանքները նույնպես իրականացվում են 2024թ-ի ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում։
Պայմանագրային արժեքը` 522 620 150 ՀՀ դրամ։
Ներկայումս նշված հատվածում իրականացվում են հողային պաստառի, ջրահեռացման համակարգի վերականգնման և մայթերի կառուցման աշխատանքներ։ Այս հատվածի շինարարական աշխատանքները ևս նախատեսվում է ավարտել 2024 թվականի հուլիսի վերջին։ ‼️ Տեղում նախարարը զրուցել է շինարարների հետ, հանձնարարել աշխատանքները կատարել բարձր որակով և սահմանված ժամկետներում։