ՀՀ ՏԿԵ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ՀԱԿՈԲ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ՅՈՆԱՍ ՍՈՒՐՎԻԼԱՅԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Լրահոս
2024-04-25ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին
2024-04-23ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է Վիլնյուսի Energy Cells-ի 200 մեգավատ (ՄՎտ) էներգիայի պահեստավորման կայանների համակարգ
2024-04-23ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության ֆոնդի ղեկավար Ննեկա Հենրիի գլխավորած պատվիրակությանը
2024-04-22ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի Հանրապետության էներգետիկայի նախարար Դաինյուս Կրեյվիսի հետ
2024-04-19Հ ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը
2024-04-18ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավար Ուորեն Վիլսոնին
2024-04-15ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին
2024-04-12ՀՀ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանն ընդունել է Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը
2024-04-12ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը ղեկավարել է ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը
2024-04-12Գորիսում տեղի է ունեցել GIZ-ի կողմից իրականացվող «Կանայք՝ սոցիալական ինտեգրման հիմնական դերակատարներ» խորագրով երրորդ միջոցառումը
2024-04-08ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզում ծանոթացել է Վանաձորի Տիգրան Մեծ և Սանկտ Պետերբուրգ փողոցների հիմնանորոգման աշխատանքներին
2024-04-08ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հետևել է Մ-6 ավտոճանապարհի Օձունի խաչմերուկի վերականգնման և բարելավման աշխատանքների ընթացքին
2024-04-08ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը դիտարկել է միջպետական ճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը
2024-04-05Մարզերում ընթանում են համայնքների ավագանիների անդամների վերապատրաստման դասընթացները
2024-04-05ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է Մ-3 միջպետական ճանապարհի՝ Աշտարակով անցնող հիմնանորոգվող հատված
2024-04-05ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը դիտարկել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2 Աշտարակ – Թալին հատվածի շինարարական աշխատանքների ընթացքը
2024-04-05ՀՀ ՏԿԵ փոխնախարարներ Վաչե Տերտերյանն ու Քրիստինե Ղալեչյանն ընդունել են Հայաստանում ԱԶԲ առաքելության ղեկավար Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը
2024-04-05Գնել Սանոսյանը դիտարկել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 3 Լանջիկ- Գյումրի հատվածի, Կարկաչանի կամրջի կառուցման աշխատանքների ընթացքը
2024-04-04Վարչապետին է ներկայացվել Ջրային կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
2024-04-04ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ԵՊՀ-ում մասնակցել է Երկրաբանի օրվան նվիրված միջոցառմանը
2024-04-01ՏԿԵ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ՎԱՉԵ ՏԵՐՏԵՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
2024-03-29ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐ ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2024-03-29ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ նիստ
2024-03-29ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին
2024-03-28Տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը
2024-03-28Գնել Սանոսյանի գլխավորությամբ ՏԿԵ նախարարությունում կայացել է աշխատանքային քննարկում
2024-03-27ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՏԿԵ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ՆԱՐԵԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂ-ԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ
2024-03-27ՀՀ ՏԿԵ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ՔՐԻՍՏԻՆԵ ՂԱԼԵՉՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
2024-03-26ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը
2024-03-25ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է «Ջրառ» ՓԲԸ․ Քննարկվել են ջրերի կառավարման արդյունավետ համակարգի վերաբերյալ հարցեր
Տեսնել բոլորը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության ԱԳ փոխնախարար Յոնաս Սուրվիլայի գլխավորած պատվիրակությանը։
ՏԿԵ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում էլեկտրաէներգիայի ոլորտում առկա իրավիճակը, համագործակցության մասնրամասները գործընկերներ պետությունների, մասնավորապես՝ հարևան Վրաստանի ու Իրանի հետ և նշել, որ մեր նպատակն է էլեկտրաէներգիայի հարցում բալանսավորված քաղաքականություն վարել։
Հակոբ Վարդանյանը հանդիպման ընթացքում խոսել է Հայաստանում արևային էներգիայի զարգացման տպավորիչ տեմպերի վերաբերյալ։ Լիտվայի ԱԳ փոխնախարարն իր հերթին նշել է, որ անցումն արևային էներգիային առաջնահերթություն է Եվրամիության համար և այս հարցում ԵՄ-ն կարող է օգտակար լինել Հայաստանին։ Յոնաս Սուրվիլան նաև հետաքրքրվել է ատոմային էներգիայի ոլորտում առկա իրավիճակի մասին։
ՏԿԵ նախարարի տեղակալը նշել է, որ հավանաբար հաջորդ տարի Հայաստանն ատոմակայանի հարցում կունենա որոշում, իսկ այժմ բանակցություններ ու քննարկումներ են ընթանում, հարավկորեական, ռուսական, ամերիկյան և մի շարք այլ ընկերությունների հետ։ Վերջնական որոշումն, ըստ Վարդանյանի, կախված է մի շարք գործոններից։ Լիտվայի ԱԳ փոխնախարարի հետաքրքրության կենտրոնում էր նաև Հարավային Կովկասից Սև ծովի հատակով մալուխով դեպի Եվրամիություն «կանաչ էլեկտրաէներգիայի» արտահանման ծրագրին Հայաստանի միանալու հնարավորության հարցը։
Հակոբ Վարդանյանն ընդգծել է, որ ծրագիրը Հայաստանի ուշադրության կենտրոնում է և քանի որ այժմ էլեկտրաէներգիայի ոլորտում կա համագործակցություն Վրաստանի հետ, մեծ է ցանկությունը միանալ այդ ծրագրին և համագործակցել ԵՄ անդամ երկրների հետ ևս, հատկապես որ Հայաստանը էլեկտրաէներգիայի արտահանման հարցում մեծ պոտենցիալ ունեցող երկիր է։
Հանդիպման վերջում Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վարդանյանին և ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին հրավիրել է Վիլնյուս՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը համապատասխան ոլորտի նախարարի հետ առավել մանրամասն քննարկելու համար։
ՏԿԵ նախարարի տեղակալն էլ շնորհակալություն է հայտնել հրավերի համար՝ ընդգծելով, որ առաջիկա օրակարգից կախված կդիտարկվի նման այցի հնարավորությունը։