Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի և Արարատի մարզեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Վայոց ձորի և Արարատի մարզեր՝ տեղում ծանոթանալու մարզում իրականացվող կրթական, ենթակառուցվածքային և համայնքային զարգացման ծրագրերի ընթացքին։
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Վարչապետի, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, մարզպետներ Վահագն Արսենյանի, Սեդրակ Թևոնյանի և համայնքապետերի հետ շրջայց են կատարել երկու մարզերի մի շարք համայնքներում և բնակավայրերում։
Առաջին կանգառը Արենի համայնքն էր, որտեղ շրջայց են կատարել Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի շենքում, ապա այցելել են Արարատի մարզ, որտեղ ներկա են գտնվել Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի նորակառույց կրթահամալիրի բացման արարողությանը: Այցելել են նաև Արարատ համայնքի Երիտասարդական կենտրոն, որը վերանորոգվել է դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրում Վարչապետը ներկա է գտնվել նորակառույց նախադպրոցական հաստատության բացման արարողությանը: Այն կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում:
Վարչապետն այցելել է նաև Արտաշատ համայնք, ծանոթացանք Արտաշատի ավագ դպրոցի վերակառուցման աշխատանքներին, եղել է Արտաշատ համայնքի Վարդաշեն բնակավայրի վերանորոգված միջնակարգ դպրոցում:
Պաշտոնյաներն այցելել են նաև Մասիս համայնքում, որտեղ Սայաթ-Նովա բնակավայրում մասնավոր հատվածի կողմից հիմնվել է խելացի անասնաշենք։







