ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանին
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովին։ Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի, էներգետիկայի և տեղական ինքնակառավարման ոլորտներին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունը մարզերի և համայնքների միջև։
Նախարարը կարևորել է նաև Բուլղարիայի հետ ուղիղ օդային հաղորդակցության անհրաժեշտությունը։
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
Բոլոր նորություններըԿիսվել



