ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Օմանի Սուլթանության արտակարգ և լիազոր դեսպան Համուդ Ալ Տովայային
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Օմանի Սուլթանության արտակարգ և լիազոր դեսպան Համուդ Ալ Տովայային։
Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ։
Խուդաթյանն ընդգծել է՝ Հայաստանը մեծապես կարևում է Օմանի Սուլթանության հետ հարաբերությունները: Առհասարակ՝ Արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է:
Դեսպանը ևս շնորհավորել է նախարար Խուդաթյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ երկու երկրների միջև արդյուանվետ գործընկերային հարաբերությունները կշարունակվեն, կխթանվի տնտեսական համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ենթաակառուցվածքների ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, նախագծի ընձեռած հնարավորություններին։