Տեղի է ունեցել «Անասնակերի արտադրություն և արոտների բարելավում՝ որպես ՔՈՎԻԴ-19 հետևանքների մեղմման միջոցառում» գործողության ներկայացումը
Լրահոս
ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՉԵ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Շիրակի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանին
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Թալինի համայնքապետարանում աշխատանքային քննարկում է անցկացրել
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է Մոսկվայի «Կիլիկիա» հայկական գործարար ակումբի պատվիրակությանը
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ այցելել է Սյունիքի մարզ
Խոյ համայնքում տեղի է ունեցել Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը մասնակցել է ավիացիայի և օդային տարածքի օգտագործման հարցերով խորհրդի նիստին
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ամփոփել է 2022 թվականը
.jpg)
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը պարգևորտրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ավանդի համար» մեդալով
ՏԿԵ նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ մարզպետարանների ԶՆ բաժանումների ղեկավարների և մշտական հիմունքներով պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու պարտականությունները կատարող աշխատակիցների հետ հանդիպում
Տեղի է ունեցել ՀՀ ՏԿԵ նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը
Նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Լուիզ Հանանիայի գլխավորած պատվիրակությանը

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի շնորհավորական ուղերձը Էներգետիկի օրվա առթիվ
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է Հայաստանի ԱՃԹՆ-ի 2020-2021թթ. ազգային զեկույցի ներկայացման համաժողովին

Ալավերդի միավորված համայնքի Շամլուղ բնակավայրում բացվել է Համայնքային Կենտրոն՝ խթանելու համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությունը տեղական ժողովրդավարությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՏԿԵ նախարարությունում շարունակվել է գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվության քննարկումը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմային

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Շուռնուխ, Բարձրավան և Որոտան բնակավայրեր

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մասնակցել է Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի /E5P/ ներդրողների ասամբլեային

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հեռավար մասնակցել է KFW բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորությամբ հանդիպմանը

Տեղի է ունեցել «Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագրի պաշտոնական փակման միջոցառումը
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է Սպիտակ և հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մասնակցել է դոնորների համակարգման ամենամյա նիստին
ՏԿԵ նախարարությունում անցկացվել է Գնահատման և առաջարկությունների մշակման առաջին զեկույցի աշխատանքային հանդիպում-քննարկում

ՏԿԵՆ և ԳՄՀԸ ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ Լոռու և Տավուշի մարզպետարանների և մարզերի միավորված համայնքների ներկայացուցիչներին
Տեսնել բոլորը
Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել «Անասնակերի արտադրություն և արոտների բարելավում՝ որպես ՔՈՎԻԴ-19 հետևանքների մեղմման միջոցառում» գործողության ներկայացումը:
Միջոցառման նպատակն է գործընկեր նախարարություններին և շահագրգիռ կողմերին ներկայացնել գյուղատնտեսական հողատեսքերի մշակության և արդյունավետության բարձրացման` գործողության փորձով ապացուցված արդյունավետ մեթոդները, ինչպես նաև գործընկեր նախարարություններին փաթեթի տեսքով փոխանցել գործողության արդյունքների հիման վրա ձևավորված եզրակացությունները և առաջարկությունները: Գործողության շրջանակում կիրառված մեթոդներն ուղղված են կերարտադրության ծավալների ավելացմանը՝ նվազեցնելով ճնշումը բնական կերհանդակների վրա: Ենթադրվում է, որ փոխանցվելիք փաթեթը հիմք կհանդիսանա գործընկերների կողմից աջակցության ծրագրերի մշակման համար՝ անասնակերի արտադրության, հատկապես կորնգանի ցանքատարածությունների ավելացման և բնական կերհանդակների բարելավման ուղղությամբ: Իրականացված գործողությունը լիարժեքորեն համահունչ է ՀՀ կառավարության առաջնահերթություններին, որոնցից են չօգտագործվող վարելահողերի մշակությունը և բնական կերհանդակների բարելավումը, որպես կլիմայի հարմարվողականության միջոց՝ ուղղված էկոհամակարգերի պահպանությանը:
Միջոցառմանը ներկա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը կարևորել է ԳՄՀԸ բնապահպանական ծրագրերի դերը արոտների կայուն կառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու հարցում:
ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, ողջունելով ներկաներին, հույս է հայտնել, որ ներկայացված եզրակացությունները և առաջարկությունները կկիրառվեն որոշումների կայացման և ռազմավարությունների մշակման գործընթացում:
ԳՄՀԸ ԷԿՈսերվ ծրագրի թիմի ղեկավար Ալլա Բերբերյանը կարևորել է չմշակվող վարելահողերի օգտագործումը, քանզի այն որպես կերարտադրության միջոց նպաստում է բնական կերհանդակների վրա ճնշման նվազեցմանը, կենսաբազմազանության պահպանությանը և ունի լուրջ էկոլոգիական նշանակություն:
2021-2022 թթ.-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող ԷԿՈսերվ բնապահպանական ծրագիրը «Շեն» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ իրականացրեցին «Անասնակերի արտադրություն և արոտների բարելավում՝ որպես ՔՈՎԻԴ-19 հետևանքների մեղմման միջոցառում» գործողությունը: Նպատակն էր բարելավել 10 տարի և ավել չօգտագործվող վարելահողերը՝ անասնակերի արտադրության միջոցով, ինչպես նաև բարելավել արոտավայրերը: Գործողության շրջանակներում Գեղարքունիքի, Շիրակի և Լոռու մարզերում իրականացվել են վարելահողերի և արոտավայրերի տարբեր մեթոդներով մշակման/բարելավման պիլոտային աշխատանքներ:
Գործողություններն իրականացվել են Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս համայնքների 11 բնակավայրերում, Լոռու մարզի Գյուլագարակ և Շիրակի մարզի Ամասիա համայնքներում: Արդյունքում իրականացվել է 300,42 հա վարելահողերի մշակում՝ կորնգանի ցանքի տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ. 326 ֆերմերներ բարելավել են իրենց պատկանող դեգրադացված և տարիներ շարունակ չօգտագործվող վարելահողերը: Հինգ համայնքներում կատարվել է 20-ական հա՝ ընդհանուր 100 հա արոտավայրերի մակերեսային բարելավում՝ խոտախառնուրդով ենթացանքի և այլ մեթոդների միջոցով: