ՏԿԵ նախարարի տեղակալներ Ա. Սիմոնյանը և Ք.Ղալեչյանն ընդունել են ԶՖ գործակալության պատվիրակությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանը և Քրիստինե Ղալեչյանը ընդունել են Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը`տրանսպորտային ծրագրերի գլխավոր ինժեներ Առնո Դեմարշելիեի գլխավորությամբ:Հանդիպման նպատակն էր քննարկել ենթակառուցվածքների զարգացման և համայնքային ճանապարհների բարելավման ուղղությամբ հայկական կողմի առաջարկները, որոնք մայիսին ներկայացվել էին հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբին:ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ողջունելով հյուրերին` իր պատրաստակամությունն է հայտնել քննարկել ենթակառուցվածքների զարգացման ոլորտում նախարարության առաջարկները և ֆրանսիական կողմի հետ փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվությամբ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան արագընթաց գնացքի երթուղուն և Վանաձորից Ֆիոլետովո մոտ 40 կմ երկաթուղային նոր գծի կառուցմանը:Քննարկվել են ծրագրի տեխնիկական հնարավորություններին, ֆինանսատնտեսական առումով նպատակահարմարությանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ֆրանսիական կողմին հետաքրքրող հարցերը դիտարկել Ա․Դեմարշելիեի հաջորդ այցի ընթացքում`տեղում այցելություն կազմակերպելով:Անդրադարձ է կատարվել գյուղական ճանապարհների բարեկարգման նախագծին: Ճանապարհաշինության ոլորտը համակարգող ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ներկայացրել է Հայաստանում գյուղական ճանապարհների կարիքները, ընդգծելով, որ որպես համայնքներում կյանքի որակի վրա անմիջականորեն ազդեցություն ունեցող ոլորտ, այն շարունակում է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթությունների ցանկում: Ք. Ղալեչյանը նշել է, որ վերջին տարիներին ճանապարհաշինական աշխատանքները հիմնականում ուղղված են եղել հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհների վերանորոգմանը, ներկայումս արդիական է դարձել տեղական նշանակության ճանապարհների բարեկարգման հարցը:Նրա խոսքով` ՀԲ-ի 2018-2019 թթ. հետազոտության արդյունքներով` Հայաստանի տեղական նշանակության 3806 կմ ճանապարհներից միայն 42 տոկոսն է ասֆալտապատ, և միայն 26 տոկոսն է լավ վիճակում, այս առումով կառավարությունը բաց է տարբեր ձևաչափով համագործակցության համար:Հանդիպման ընթացքում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները նշել են, որ ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, մասնավորապես՝ գյուղական ճանապարհների ոլորտը, իրենց հետաքրքրությունների շրջանակում է, և պատրաստ են համագործակցել թե՛ ՀԲ-ի ծրագրերի շրջանակում, որի հետ ՀՀ կառավարությունն արդյունավետ համագործակցության փորձ ունի, և թե՛ երկկողմ ձևաչափով:
Լրահոս

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան ԿոստանյանՆ ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ Ռանու Սինհանի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Արաքսի ավազանում գործող ընկերությունների ներկայացուցիչներին
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը հյուրընկալել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերի գլխավորած պատվիրակությանը

2025 թվականի մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Արկադի Չերչինյանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերրանտիի հետ այցելել է «Արմփաուեր» ընկերություն

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հյուրընկալել է երկրաբանության ոլորտի մի շարք ներկայացուցիչների

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է KFW բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորությամբ հանդիպմանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀՀ մարզերում ամփոփվել են «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի արդյունքները

Երևանում կայացել է ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին

ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն փոխնախարարներ Քրիստինե Ղալեչյանի և Նարեկ Մանուկյանի գլխավորությամբ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ԶՖԳ ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նախարարությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ԶՖԳ Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար և Հայաստանում ներկայացուցիչ Ֆանի Դելպեյի գլխավորած պատվիրակությանը

Հ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Բեռլինում մասնակցել է Էներգետիկ փոխակերպման 11-րդ երկխոսության համաժողովին
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ փոխնախարարներ Քրիստինե Ղալեչյանն ու Վարդան Կոստանյանն ընդունել են ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին և ՀՀ-ում ԱԶԲ առաքելության մշտական տնօրեն Դոն Լամբերտին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում
