ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» (ՋՈԾԲ) ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի առաքելության պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը։
Վաչե Տերտերյանը ողջունելով հյուրերին՝ կարևորել է Հայաստանում ոռոգման համակարգերի արդիականացմանն ու կառավարման բարելավմանն, ինչպես նաև ոլորտի ինստիտուցիոնալ զարգացմանն ուղղված ՀԲ-ի շարունակական աջակցությունը և այդ ուղղությամբ իրականացված ծրագրերը։ ՏԿԵ նախարարի տեղակալը անդրադարձ է կատարել ներկայումս պլանավորման փուլում գտնվող «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» ծրագրի հայեցակարգին և իր գոհունակությունն է հայտնել այդ ուղղությամբ արձանագրված առաջընթացի վերաբերյալ։
Փոխնախարարն իր խոսքում կարևորել է հատկապես ոլորտային ռազմավարական ու հայեցակարգային մոտեցումները՝ նշելով, որ քննարկվող ծրագրային նախաձեռնության շրջանակներում անհրաժեշտ է որպես թիրախ առաջնահերթորեն դիտարկել այդ հարցերը, իսկ ներդրումային բաղադրիչը պլանավորել վերոհիշյալ ռազմավարական ու հայեցակարգային մոտեցումներին ներդաշնակ։
ՀԲ-ի գործընկերների կողմից ներկայացվել է ՋՈԾԲ ծրագրի ընդհանուր շրջանակը, առանձին բաղադրիչները և իրականացման մոտեցումները։ Նշվել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսված է առանձին ինստիտուցիոնալ բաղադրիչ, որի շրջանակներում կհասցեավորվեն փոխնախարարի կողմից բարձրացված հարցերը։
Այդ համատեքստում խոսվել է հատկապես ոռոգման և խմելու ջրամատակարարման ուղղությամբ նախատեսված միջոցառումների և ներդրումային ուղղությունների մասին, ինչպես նաև քննարկվել են ՀԲ-ի առաքելության այցի ընթացքում նախատեսված աշխատանքային, տեխնիկական հանդիպումներին և դաշտային այցերին վերաբերող հարցերը։
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են երկկողմ և այլ ձևաչափերով հանդիպումները, հույս հայտնելով, որ մոտ ապագայում համատեղ ջանքերով կվերջնականացվեն ծրագրի նախապատրաստական աշխատանքները՝ պատշաճ և բավարար հիմքեր ստեղծելով հետագա արդյունավետ մեկնարկի և իրականացման համար։
Լրահոս

ՀՀ ՏԿԵ նախարարությունը Միջազգային տրանսպորտային ֆորումի հետ համագործակցությամբ անցկացրել է հատուկ սեմինար

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայրի տարածք

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան ԿոստանյանՆ ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ Ռանու Սինհանի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Արաքսի ավազանում գործող ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը հյուրընկալել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

2025 թվականի մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Արկադի Չերչինյանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր

ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերրանտիի հետ այցելել է «Արմփաուեր» ընկերություն

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հյուրընկալել է երկրաբանության ոլորտի մի շարք ներկայացուցիչների

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է KFW բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորությամբ հանդիպմանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀՀ մարզերում ամփոփվել են «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի արդյունքները

Երևանում կայացել է ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին

ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն փոխնախարարներ Քրիստինե Ղալեչյանի և Նարեկ Մանուկյանի գլխավորությամբ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ԶՖԳ ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նախարարությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ԶՖԳ Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար և Հայաստանում ներկայացուցիչ Ֆանի Դելպեյի գլխավորած պատվիրակությանը
