logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարարին տեղակալն ու ՏԻՔ վարչության պետը Շվեդիայի Թագավորությունում են

    2023թ. մայիսի 29-ից հունիսի 1-ը «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացմանն ու տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի «DeaLoG» նախագծի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը, որի կազմում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ փոխվարչապետ Մ. Գրիգորյանի գրասենյակը, գտնվում է Ստոկհոլմում՝ ճանաչողական աշխատանքային այցի նպատակով: Այցի շրջանակներում փոխըմբռնման երկու հուշագիր է ստորագրվել ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության, Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի (SALAR) և «ՍԱԼԱՐ Ինտերնեշնլ» ընկերության միջեւ: 

    ԴեաԼոԳ-ը Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների շվեդական ասոցիացիայի (ՍԱԼԱՐ) ծրագիրն է, որն իրականացվում է վերջինիս դուստր ընկերության՝ ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի կողմից, 2022 թվականի սեպտեմբերից ի վեր և նպատակ ունի աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն ապակենտրոնացման բարեփոխումների իրականացման և տեղական ինքնակառավարման մարմինների հզորացման գործում` հիմնվելով տեղական ինքնակառավարման շվեդական և եվրոպական այլ երկրների երկարատև և հարուստ փորձի վրա: ԴեաԼոԳ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Սիդա) կողմից՝ Արեւելյան Եվրոպայի գործընկերության շրջանակներում բարեփոխումների համագործակցության ներկայիս շվեդական ռազմավարության շրջանակներում: ԴեաԼոԳ ծրագիրը հանդիսանում է նաև «Resilient Syunik Team Europe» նախաձեռնության մի մասը, որը ԵՄ, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի եւ Շվեդիայի համատեղ ձեռնարկումն է, որին Շվեյցարիան նույնպես միացել է որպես արտաքին գործընկեր: 

    Ընդհանուր առմամբ, այցի ընթացքում պատվիրակությունը կուսումնասիրի և կփոխանակի մտքեր այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են քաղաքական, վարչական և հարկաբյուջետային ապակենտրոնացումy և պատասխանատվության բաշխում իշխանության տարբեր շերտերի ներսում և միջև, Շվեդիայի տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու տեղը ընդհանուր պետական կառավարման և ծառայությունների մատուցման գործընթացներում, տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքները գործնականում, վստահությունը, հաշվետվողականությունը և վերահսկողությունը կառավարության տարբեր շերտերի ներսում և միջև, հարկաբյուջետային ապակենտրոնացումը՝ ներառյալ եկամուտների բաշխումը (բացատրելով PIT-ն) և համահարթեցման համակարգը, ուժեղ հարկաբյուջետային բազա և տնօրինվող եկամուտներ ունեցող համայնքների օգուտները՝ հատկապես տնտեսական զարգացման համար, փաստերի վրա հիմնված քաղաքականության ձևակերպումը, ապակենտրոնացմանն առնչվող առանցքային ոլորտների պլանավորումը և այլն: 

    Լրահոս

    img
    2025-04-30
    ՀՀ ՏԿԵ նախարարությունը Միջազգային տրանսպորտային ֆորումի հետ համագործակցությամբ անցկացրել է հատուկ սեմինար
    img
    2025-04-30
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
    img
    2025-04-22
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր
    img
    2025-04-22
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայրի տարածք
    img
    2025-04-18
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան ԿոստանյանՆ ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ Ռանու Սինհանի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-04-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը
    img
    2025-04-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Արաքսի ավազանում գործող ընկերությունների ներկայացուցիչներին
    img
    2025-04-16
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը հյուրընկալել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակությանը
    img
    2025-04-15
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-04-15
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
    img
    2025-04-14
    2025 թվականի մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր
    img
    2025-04-10
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-04-09
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Արկադի Չերչինյանին
    img
    2025-04-09
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր
    img
    2025-04-09
    ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը
    img
    2025-04-08
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներին
    img
    2025-04-07
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-04-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերրանտիի հետ այցելել է «Արմփաուեր» ընկերություն
    img
    2025-04-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հյուրընկալել է երկրաբանության ոլորտի մի շարք ներկայացուցիչների
    img
    2025-04-03
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է KFW բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորությամբ հանդիպմանը
    img
    2025-03-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-03-27
    ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը
    img
    2025-03-27
    ՀՀ մարզերում ամփոփվել են «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի արդյունքները
    img
    2025-03-26
    Երևանում կայացել է ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը
    img
    2025-03-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին
    img
    2025-03-21
    ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն փոխնախարարներ Քրիստինե Ղալեչյանի և Նարեկ Մանուկյանի գլխավորությամբ
    img
    2025-03-20
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ԶՖԳ ներկայացուցիչներին
    img
    2025-03-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նախարարությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
    img
    2025-03-20
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ԶՖԳ Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար և Հայաստանում ներկայացուցիչ Ֆանի Դելպեյի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-03-19
    Հ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Բեռլինում մասնակցել է Էներգետիկ փոխակերպման 11-րդ երկխոսության համաժողովին

    Տեսնել բոլորը