Հայաստանն ընդունել է 6-րդ միջազգային ավտովազքի մասնակիցներին․ Նրանց դիմավորել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, կայացել է համաժողով
Ապրիլի 25-ից մայիսի 8-ը ԱՊՀ ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Տաջիկստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան» երթուղով 6-րդ միջազգային ավտոարշավը: Այն մեկնարկել էր ապրիլի 25-ին Դուշանբեից՝ անցնելով Մեծ Մետաքսի ճանապարհի հարավային ուղով՝ Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Իրանի և Հայաստանի ճանապարհներով։
Մայիսի 5-ին հայ-իրանական սահմանին ավտոարշավի մասնակիցներին դիմավորել են ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը, Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը, Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները և համայնքի բնակիչներ:
Մայիսի 5-7-ը ավտոարշավն անցել է Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան համայնքներն իրար կապող երթուղիներով, և մասնակիցները ծանոթացել են մարզով անցնող ճանապարհային ենթակառուցվածքներին։
Ավտոարշավը եզրափակվել է մայիսի 8-ին մայրաքաղաք Երևանում կայացած «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների ներկա վիճակը, խնդիրներն ու զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովով։
Այն կազմակերպել էր Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհուրդը՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ։ Համաժողովին մասնակցում էին տարբեր երկրների պատվիրակներ, ՀՀ ՏԿԵ նախարարության, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, Հայաստանում գործունեություն ծավալող ճանապարհաշինական, նախագծային կազմակերպությունների, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներկայացուցիչներ։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ողջունել է համաժողովի պատվիրակներին և մաղթել արդյունավետ աշխատանք։ Ղալեչյանը հույս է հայտնել, որ միջոցառումն իր ներդրումը կունենա ՀՀ ՏԿԵ նախարարության և ԱՊՀ երկրների ճանապարհային գերատեսչությունների փոխշահավետ համագործակցության հարցում և կդառնա փորձի փոխանակման հարթակ։
Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի նախագահ Բուրի Կարիմովը, ողջունելով ներկաներին, կարևորել է և՜ ավտովազքը, և՜ բոլոր 5 երկրներում անցկացված համաժողովները, որոնց ընթացքում քննարկվել են տվյալ երկրների ճանապարհային ոլորտի խնդիրները, անդրադարձել այս բնագավառում նոր մեթոդների, տեխնոլոգիաների կիրառմանը։ Բուրի Կարիմովը ներկայացրել է միջազգային ավտոարշավների ժամանակ կատարված վերլուծությունների արդյունքները։
Հանդիպման ավարտին ՀՀ ՏԿԵ նախարարության, Ճանապարհային դեպարտամենտի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի կողմից։
Լրահոս

ՀՀ ՏԿԵ նախարարությունը Միջազգային տրանսպորտային ֆորումի հետ համագործակցությամբ անցկացրել է հատուկ սեմինար

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայրի տարածք

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան ԿոստանյանՆ ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ Ռանու Սինհանի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Արաքսի ավազանում գործող ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը հյուրընկալել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

2025 թվականի մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Արկադի Չերչինյանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր

ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերրանտիի հետ այցելել է «Արմփաուեր» ընկերություն

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հյուրընկալել է երկրաբանության ոլորտի մի շարք ներկայացուցիչների

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է KFW բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորությամբ հանդիպմանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀՀ մարզերում ամփոփվել են «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի արդյունքները

Երևանում կայացել է ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին

ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն փոխնախարարներ Քրիստինե Ղալեչյանի և Նարեկ Մանուկյանի գլխավորությամբ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ԶՖԳ ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նախարարությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ԶՖԳ Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար և Հայաստանում ներկայացուցիչ Ֆանի Դելպեյի գլխավորած պատվիրակությանը
