logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    ՏԿԵ ՏԻՔ վարչության պետը մասնակցել է արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրական նյութերը ազգային գործընկերներին փոխանցելու միջոցառումը

    Սույն թվականի հունիսի 29-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրիտեք լսարանումկայացավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացմաննախարարության (BMZ) պատվիրակմամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) ԷԿՈսերվ բնապահպանական ծրագրի աջակցությամբ մշակված արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրական նյութերը ազգային գործընկերներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանիազգային ագրարային համալսարանին (ՀԱԱՀ) փոխանցման միջոցառումը: Նյութերը մշակվել ենԷԿՈսերվ ծրագրի արոտավայրերի կայուն կառավարմանն ուղղված միջոցառումներիշրջանակներում՝ Գերմանիայի օդատիեզերական գործակալության (DLR) և Ագրոբիզնեսիհետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի համատեղ աշխատանքի արդյունքում՝ սերտորեն համագործակցելով ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների (ՏԿԵՆ) հետ: Մշակված նյութերը կարող են կիրառվել որպես արդյունավետգործիք արոտավայրերի և խոտհարքների մոնիտորինգի, կառավարման, որոշումների կայացմանև ռազմավարության մշակման համար: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրման արդյունքները, կարևորությունը և հետագա քայլերը, տվյալների համակարգված հավաքագրումը, փոխանցումը և կիրառությունը արոտավայրերի կայուն կառավարման համատեքստում: ՀՀ էկոնոմիկայինախարարության կողմից ներկայացվեց վերապատրաստման արդյունքում ձեռքբերված գիտելիքներիհիման վրա իրականացված՝ պիլոտային բնակավայրի արոտավայրերի և խոտհարքների փորձնականքարտեզագրում: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ընդգծելով արոտավայրերի տնտեսականև բնապահպանական նշանակությունը: Կարևորեց արոտավայրերի արդյունավետ կառավարման շնորհիվհամայնքներում շոշափելի արդյունքների արձանագրումը, որի համար ճշգրիտ տվյալների հասանելիությունըանհրաժեշտություն է: ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը բարձր գնահատեց ԳՄՀԸ և տեղական գործընկերների երկարամյա համագործակցությունը և կարևորեց արոտավայրերի կայուն կառավարումը՝ որպես տնտեսական զարգացման և պարենային անվտանգության գործոն: ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերըշնորհակալություն հայտնեց համագործակցող կողմերին արդյունավետ աշխատանքի համար՝ հույսհայտնելով, որ տրամադրված նյութերը կծառայեն ի նպաստ կենսաբազմազանության կայուն կառավարման՝տնտեսական և բնապահպանական տեսանկյուններից: ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Ա. Գիլոյանը կարևորեց ԳՄՀԸ և տեղական գործընկերների երկարամյա համագործակցությունը՝ մասնավորապես բնապահպանության և համայնքների զարգացման ոլորտում: ՀԱԱՀ պրոռեկտոր Հ. Զաքոյանը, խոսելով արոտավայրերի քարտեզագրման ԱՏՀ/GIS մոդելի կիրառության նշանակության մասին, ընդգծեց տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը կրթական ոլորտում:

    Լրահոս

    img
    2025-06-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին
    img
    2025-06-26
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին
    img
    2025-06-25
    ՀՀ ՏԿԵ նախարարությունում կայացել է ԱՃԹՆ միջազգային խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը
    img
    2025-06-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին
    img
    2025-06-24
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է դեպի Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները
    img
    2025-06-24
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է հանրապետական նշանակության Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը
    img
    2025-06-23
    ՀՀ ՏԿԵ նախարարութունում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ տեղի է ունեցել աշխատաժողով
    img
    2025-06-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ աշխատակազմին է ներկայացրել գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին
    img
    2025-06-18
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն աշխատաժողովի է մասնակցել
    img
    2025-06-18
    ՀՀ ՏԿԵՆ-ում գործադիր հանձնաժողովի տարեկան նիստ է տեղի ունեցել
    img
    2025-06-18
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին
    img
    2025-06-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ
    img
    2025-06-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Արմին Վիլինգմանի հետ
    img
    2025-06-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ԶՖԳ Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի տեղակալ Օլգա Կուկուի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-06-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին
    img
    2025-06-12
    Համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացները շարունակվում են
    img
    2025-06-12
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական Հիմնադրամի պատվիրակությանը
    img
    2025-06-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Մ-4 ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները
    img
    2025-06-11
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Ճամբարակ
    img
    2025-06-10
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի հավատարմատար Ալի Աբդ Ալ-Քարիմ Ուտավիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-06-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Նաննա Սկաուին
    img
    2025-06-06
    Կայացել է ՀՀ և ՌԴ միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը
    img
    2025-06-06
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում մասնակցել է նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
    img
    2025-06-06
    Այսօր տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը
    img
    2025-06-06
    ՀՀ նախագահն ընդունել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին
    img
    2025-06-05
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է KFW բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-06-05
    ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ԱԶԲ և Ասիա-խաղաղօվկանոսյան ճանապարհային անվտանգության դիտակետի կողմից
    img
    2025-06-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի միջազգային միջուկային քաղաքականության հարցով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-06-02
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի բացման պաշտոնական արարողությանը
    img
    2025-05-30
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը մասնակցել է Ասիական զարգացման բանկի «Ջուր և քաղաքային զարգացում» խորագրով ֆորումին

    Տեսնել բոլորը