Սուբվենցիոն ծրագրեր (դրամաշնորհներ)
ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ
ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի ԹԻՎ 278-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ՝ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻՑ ԲԱՑԻ ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՑԱՆԿ
ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած ծրագրերի ցանկ
ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 2019թ․ հունիսի 18 դրությամբ կայացած ընդհանուր առմամբ 4 նիստերի արդյունքում հավանության է արժանացել 239 ծրագիր, ընդհանուր 11,504 մլրդ ՀՀ դրամ գումարային արտահայտությամբ։ ՀՀ պետբյուջեից նշված ծրագրերի համաֆինանսավորման չափը կազմում է 6,236 մլրդ ՀՀ դրամ, համայնքների համաֆինանսավորման չափը՝ 5,038 մլրդ ՀՀ դրամ։
2018թ. ընթացքում ՀՀ համայնքների կողմից ներկայացվել է շուրջ 230 սուբվենցիայի ծրագրային հայտ, և քննարկման արդյունքներով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել 180-ը, ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորվել է 1 մլրդ 621մլն ՀՀ դրամի չափով։ Իսկ նախորդ տարվա այն ծրագրերը, որոնք կասեցվել են անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, նախատեսվում է իրականացնել այս տարի։