Հարցման օրինակլեի ձև
Օրինակելի ձեւ
Մարմնի, կազմակերպության անվանումը
Տեղեկություններ տրամադրող պաշտոնյայի անուն, ազգանունը
(նախարար / նախարարի տեղակալ / աշխատակազմի ղեկավար)
Դիմողի անուն, ազգանուն, հայրանունը
Բնակության, աշխատանքի կամ ուսման վայրի հասցեն
քաղաքացիությունը
հեռախոսահամարը
էլեկտրոնային փոստի հասցեն
ծանուցում ստանալու եղանակի մասին նշում
Տեղեկություն ստանալու հարցում
Հարգելի պրն/տկն…………,
համաձայն ՀՀ Սահմանադրության 51 եւ 42 հոդվածների եւ "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկություններ ------------------------ (հնարավորինս հստակ ձեւակերպեք անհրաժեշտ տեղեկությունը) մասին:
"Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Ուստի, խնդրում եմ տեղեկություն ստանալու հարցումիս պատասխանել օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:
Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում եմ գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին (հոդված 11) եւ հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող եմ ուղղել հարցումը:
(Պատրաստ եմ վճարել տեղեկատվության պատճենահանման ծախսերը):
Կանխավ շնորհակալ եմ`
անուն, ազգանուն, ստորագրություն
ամսաթիվ