logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

    ՀՀ տարածքային կառավարման գծով առաջին նախարարը նշանակվել է 1995 թվականին՝ ՀՀ Նախագահի հուլիսի 25-ի հրամանագրով։ Անցած տարիների ընթացքում համակարգը ղեկավարող նախարարների պաշտոնի անվանումը հաճախակի փոխվել է՝ պայմանավորված նրանց լիազորություններով։

    Այսպես՝

    - ՀՀ Նախագահի 1995 թ. հուլիսի 25-ի հրամանագիր՝ ՀՀ տարածքային կառավարման գծով նախարար

    - ՀՀ Նախագահի 1996 թ. նոյեմբերի 8-ի հրամանագիր՝ ՀՀ տարածքային կառավարման նախարար

    - ՀՀ Նախագահի 1998 թ. նոյեմբերի 17-ի հրամանագիր՝ ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարար

    - ՀՀ Նախագահի 1999 թ. հունիսի 6-ի հրամանագիր՝ ՀՀ տարածքային կառավարման նախարար

    - ՀՀ Նախագահի 2000 թ. փետրվարի 28-ի հրամանագիր՝ ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության
    գործունեությունը համակարգող նախարար

    - ՀՀ Նախագահի 2001 թ. հունվարի 15-ի հրամանագիր՝ ՀՀ տարածքային կառավարման նախարար

    - ՀՀ Նախագահի 2002 թ. հունվարի 31-ի հրամանագիր՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
    գործունեությունը համակարգող նախարար

    -ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ստեղծվել է 2005 թվականին` ՀՀ Նախագահի ապրիլի
    27-ի ՆՀ-74 Ն հրամանագրով:

    -ՀՀ Նախագահի 2007 թ. հունիսի 8-ին հրամանագրով ՀՀ տարածքային
    կառավարման նախարարի վրա դրվել է ՀՀ փոխվարչապետի պարտականությունները։

    Տարածքային կառավարման համակարգը տարբեր տարիներին  ղեկավարել են`

    Ռուբիկ Բարսեղյան` 26.06.1995թ. - 08.11.1996թ.

    Գալուստ Գամազյան` 08.11.1996թ. - 06.02.1998թ.

    Գագիկ Մարտիրոսյան (պաշտոնակատար)` 17.02.1998թ. - 20.04.1998թ.

    Դավիթ Զադոյան` 20.04.1998թ. - 15.06.1999թ.

    Խոսրով Հարությունյան` 15.06.1999թ. - 28.02.2000թ.

    Լեոնիդ Հակոբյան` 28.02.2000թ. - 18.12.2000 թ.

    Հովիկ Աբրահամյան` 18.12.2000թ. - 21.04.2008թ.

    Արմեն Գևորգյան` 21.04.2008թ. - 17.10.2014թ.

    Արմեն Երիցյան` 01.12.2014թ. - 24.02.2016թ.

    Դավիթ Լոքյան` 24.02.2016թ.- 26.04.2018 թ.

    Սուրեն Պապիկյան՝11.05.2018 թ.-02․08․2021 թ․

    Գնել Սանոսյան` 02.08.2021թ․ առ այսօր։

    ՀՀ Նախագահի 2014 թ. դեկտեմբերի 1-ի ՆՀ-602-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպվում, միացվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը, որն էլ վերանվանվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության: ՀՀ Նախագահի 2014 թ. դեկտեմբերի 1-ի հրամանագրով ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվում Արմեն Երիցյանը:

    ՀՀ Նախագահի 2016թ. փետրվարի 24-ի ՆՀ-196-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության:

    ՀՀ Նախագահի 2016թ. փետրվարի 24-ի ՆՀ-199-Ա հրամանագրով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար է նշանակվում Դավիթ Լոքյանը, ով պաշտոնավարում է  մինչև 26.04.2018 թ.-ը:

    ՀՀ Նախագահի 2018 թ. մայիսի 11-ի ՆՀ-301-Ա հրամանագրով  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար է նշանակվում  Սուրեն Պապիկյանը:

    ՀՀ Նախագահի 2021 թ. օգոստոսի 2-ի ՆՀ-205-Ա հրամանագրով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար է նշանակվում Գնել Սանոսյանը։