logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    Թույլտվություններ

    Միջպետական բեռնափոխադրումների մեկանգամյա թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության, այդ թվում` «ՏԻՐ (TIR)»-ի համակարգով աշխատող փոխադրողները պետք է ներկայացնեն՝ 

    1. Դիմում 

    2. հայտ (N 1 ձև) 

    3. բեռնատար ավտոտրանսպրտային միջոցների (ավտոմոբիլ, քարշակ, կցորդ, կիսակցորդ) հաշվառման վկայագրի պատճենը, իսկ օրենքով սահմանված կարգով օգտագործման իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի համար համապատասխան պայմանագրի պատճենը 

    4. Պետական գրանցման վկայականի պատճենը

    5. Պետական տուրք։ 

    Պետական տուրքը մեկ թույլտվության համար կազմում է 5000 ՀՀ դրամ, որը պետք է վճարել 900005168142 գանձապետական հհ-ին։ 

    Միջպետական բեռնափոխադրումների ՏՆԵԿ թույլտվություններ ստանալու համար Հայաստանի Հանրապետության փոխադրողները պետք է ներկայացնեն՝ 

    1. Դիմում 

    2. Պետական գրանցման վկայականի պատճենը։ 

    3. Պետական տուրք։ 

    Պետական տուրքը մեկ թույլտվության համար կազմում է 20000 ՀՀ դրամ, որը պետք է վճարել 900005168134 գանձապետական հհ-ին։