
Վարչության պետ՝ Աննա Իվանյան
Հեռ.՝ 37410515134
էլ. փոստ՝ a.ivanyan@mta.gov.am
Վարչության հիմնական գործառույթներն են`
1) ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության նախագծի մշակումը և իրագործումը.
2) ապահովում է Հայաuտանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությանը վերաբերվող անհրաժեշտ տեղեկատվության ստացումը Հայաuտանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմիններից, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից.
3) ապահովում է Հայաuտանի Հանրապետության կառավարությանը, Հայաuտանի Հանրապետության վարչապետին, Հայաuտանի Հանրապետության մարզերի սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերվող անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը.
4) ապահովում է մարզերի զարգացման ռազմավարություններից բխող ամենամյա տարեկան գործունեության ծրագրերի կազմումը և հաստատումը, ինչպես նաև այդ ծրագրերի իրականացման նկատմամբ մշտադիտարկումը.
5) ապահովում է հակակոռուպցիոն ծրագրերից բխող աշխատանքների իրականացումը.
6) ապահովում է պետական կառավարման համակարգի մարմիններից ստացված առաջարկությունների քննարկումը մարզպետների աշխատակազմերի հետ և ամփոփում է արդյունքները․
7) մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ապահովում է մարզպետների ընթացիկ գործունեության, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ վերջիններիս աշխատանքները․
8) ուժը կորցրած է ճանաչվել ․
8․1) ապահովում է տոների և հիշատակի օրերին նվիրված համապետական միջոցառումներին մարզերին ներգրավման աշխատանքների կազմակերպման գործընթացը․
9) համայնքների վարչական տվյալների շտեմարանի վարման գործընթացի ապահովում․
10) ապահովում է Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը վերաբերող` քաղաքացիների նամակների (դիմումների և բողոքների) քննարկումը և արդյունքների տրամադրումը դիմումատուներին.
11) Նախարարության պաշտոնական ինտերնետային էջի սպասարկման համար Վարչության մասով ապահովում է անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը Նախարարության համապատասխան ստորաբաժանմանը.
12) ապահովում է տարածքային կառավարման մարմիններից նրանց գործունեության առանձին ուղղությունների, ինչպես նաև տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ ընթացիկ տեղեկատվության և հաշվետվությունների ստացումը.
13) ապահովում է տարածքային կառավարման ոլորտին առնչվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացվող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստումը, դրանց սահմանված կարգով համաձայնեցումը իրավասու մարմինների հետ, ինչպես նաև իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու աշխատանքները․
13.1) ապահովում է ՀՀ մարզերում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված աշխատանքների իրականացումը.
13.2) ապահովում է տարածքային զարգացման բնագավառում ծրագրեր իրականացնող միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև վերջիններիս կողմից իրականացվող ծրագրերի մշտադիտարկմանը մասնակցելու աշխատանքները.
14) ապահովում է համայնքային ծառայության պետական քաղաքականության մշակմանը, ներդրմանն ու հետագա կատարելագործմանն ուղղված աշխատանքներին մասնակցությունը.
15) ապահովում է համայնքային ծառայության բնագավառում օրենսդրական, ենթաօրենսդրական և այլ իրավական ակտերի նախագծերի մշակումը.
16) ապահովում է համայնքապետարանների աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարումը և վերահսկումը.
17) ապահովում է սահմանված կարգով և դեպքերում ծառայողական քննության վարումը.
18) ապահովում է համայնքային ծառայության կադրերի ռեզերվի վարումը.
19) ապահովում է համայնքային ծառայողների գրանցամատյանի վարումը.
20) ապահովում է համայնքային ծառայողների վերապատրասման գործընթացի իրականացման նկատմամբ վերահսկողությունը.
21) ապահովում է համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող գործողության և (կամ) անգործության բողոքարկումը դատարան ապահովելու նպատակով առաջարկությունների նախապատրաստումը.
22) ապահովում է համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթի և համայնքային ծառայողների ատեստավորման արդյունքների դեմ բերված բողոքների քննության իրականացումը.
23) ապահովում է հանձնաժողովի անդամի կարգավիճակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատանքներին մասնակցությունը.
24) ապահովում է տեղական ինքնակառավարման մարմնի պահանջով Բաժնին վերապահված բնագավառներին առնչվող հարցերով խորհրդատվության մատուցումը.
25) Գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) գիտությամբ կարող է հրավիրել խորհրդակցություններ, դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
26) անհրաժեշտության դեպքում՝ Նախարարի կամ Գլխավոր քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով վարչության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
27) Վարչության կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի քննարկումներին հրավիրում Է հանրապետական գործադիր մարմինների տվյալ հարցերով իրավասու ներկայացուցիչներին և պաշտոնատար անձանց.
28) ապահովում է տարածքային կառավարման մարմինների կողմից ՀՀ կառավարությանը՝ տարեկան գործունեության և ՀՀ վարչապետին՝ ընթացիկ հաշվետվությունների վերաբերյալ եզրակացությունների նախապատրաստումը՝ համապատասխան առաջարկություններով, և դրանք ներկայացնում նախարարին.
29) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
30) Նախարարության խնդիրների ու գործառույթների ապահովման նպատակով իրականացնում է այլ աշխատանքներ:
Համայնքային ծառայության հարցերի բաժին
Բաժնի պետ՝ Նարե Գևորգյան
Հեռ․՝ (+374 10) 515 133
Էլ. հասցե՝ naregevorgyan1992@gmail.com
Տարածքային զարգացման պլանավորման բաժին
Բաժնի պետ՝
Հեռ․՝ (+374 10) 515 123
Էլ․ հասցե՝
Տարածքային ծրագրերի և մշտադիտարկման բաժին
Բաժնի պետ ` Անուշ Խուդոյան
Հեռ․՝ (+374 10) 515 130
Էլ․ հասցե՝ anushkhudoyan1@gmail.com