Վարչության հիմնական գործառույթներն են`
1) մշակում է օդային տրանսպորտի բնագավառի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի նախագծեր.
2) մշակում է օդային տրանսպորտի բնագավառին վերաբերող սոցիալ-տնտեսական, հեռանկարային, ընթացիկ և զարգացման ծրագրերի նախագծեր.
3) իրականացնում է օդային տրանսպորտի բնագավառի մոնիթորինգ.
4) մշակում է օդային տրանսպորտի շահագործման բնագավառում պետական քաղաքականության իրականացմանն ուղղված միջոցառումներ.
5) մշակում և իրականացնում է օդային տրանսպորտի բնագավառում գիտատեխնիկական առաջընթացի ապահովմանն ուղղված միջոցառումներ.
6) մասնակցում է օդային տրանսպորտի բնագավառում միջպետական համագործակցությանը, իր իրավասության սահմաններում միջազգային կազմակերպություններում նախարարության շահերը ներկայացնելուն.
7) Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով սահման¬ված օդային տրանսպորտի ոլորտին առնչվող հանձնառությունների իրականացում.
8) Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի պետական մասնագիտական քննության անցկացման կազմակերպում․
9) միջազգային օդային հաղորդակցություններին վերաբերող միջազգային համաձայնագրերի և պայմանագրերի նախապատրաստում.
10) ավիացիայի համակարգում առևտրային գործունեություն իրականացնելու համար առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրերի և թույլտվությունների տրամադրում, իսկ անհրաժեշտության դեպքում դրանց դադարեցում և կասեցում.
11) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից մեկանգամյա առևտրային օդային փոխադրումներ իրականացնելու համար օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրամադրում.
12) կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր ունեցող անձին համապատասխան հայտի հիման վրա, հիմք ընդունելով պայմանավորվող կողմերի կառավարությունների միջև կնքված միջազգային համաձայնագրերը և ընդունված միջազգային պրակտիկան, որպես հայտում նշված ուղղություններով կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնող փոխադրող նշանակում.
13) միջազգային և ՀՀ օրենսդրության պահանջներին առևտրային օդային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հավաստագրերի համապատասխանության ուսումնասիրություն․
14) Օդային տրանսպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, կնքման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքներին մասնակցություն և իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության այլ ձևերի իրականացում.
15) ներկայացնում է առաջարկություններ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացման, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ենթակա մարմինների ու պետական հիմնարկների կառավարման վերաբերյալ.
16) մասնակցում է օդային տրանսպորտի բնագավառին վերաբերող տեխնիկական ակտերի ու ստանդարտների մշակման աշխատանքներին.
17) մասնակցում է օդային տրանսպորտի ձևավորման և զարգացման քաղաքականությանը.
18) մասնակցում է օդային տրանսպորտի ոլորտում տեխնոլոգիական նորարարության նպատակային ծրագրերի մշակման և դրանց մոնիթորինգի իրականացման աշխատանքներին.
19) իրականացնում է օդային տրանuպորտի բնագավառներում Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ։
Օդային տրանսպորտի քաղաքականության բաժին
Բաժնի պետ՝
Հեռ.` 010515169
Էլ․ հասցե՝
Թռիչքների թույլտվությունների բաժին
Բաժնի պետ՝ Լուսինե Ամիրխանյան
Հեռ․՝ (+374) 10 515 167
Էլ․ հասցե՝ amirkhanyanl@gmail.com