Վարչության պետ՝ Վարուժան Հարությունյան
Հեռ.՝ 37410511353
էլ. փոստ՝ v.harutyunyan@mta.gov.am
Քարտուղարությունը`
1) կազմակերպում է տարածքային կառավարման, էներգետիկայի, ընդերքի, տրանսպորտի, ճանապարհային, ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային, օդային տրանսպորտի ոլորտներին առնչվող արդյունավետ փաստաթղթաշրջանառությունը․
2) կազմակերպում է Նախարարության էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում փաստաթղթերի մուտքագրման և փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները,
3) կազմակերպում է Նախարարություն ստացված փաստաթղթերը՝ ըստ տեսակների, տարանջատելը, դասակարգելը և հաշվառելը․
4) կազմակերպում է Նախարարություն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով ստացված քաղաքացիների դիմումների, առաջարկությունների և բողոքների մուտքագրման աշխատանքները․
5) կազմակերպում է Նախարարություն առձեռն կամ փոստային ծառայությամբ ստացված քաղաքացիների դիմումների, բողոքների մուտքագրման աշխատանքները․
6) կազմակերպում է քաղաքացիների դիմումների, ինչպես նաև շարժի և կատարման ընթացքի մասին տեղեկատվության տրամադրման աշխատանքները․
7) կազմակերպում է ստացված գրությունները և դիմում-բողոքները մուտքագրելիս թերի փաստաթղթերի համապատասխանության ստուգումը, այդ թվում՝ թերի փաստաթղթերի պահանջումը․
8) կազմակերպում է քաղաքացիների ընդունելության աշխատանքների համակարգումը և տեղեկանքների տրամադրումը․
9) կազմակերպում է Նախարարություն ստացված դիմում-բողոքների և հարցումների վերլուծությունն ու ամփոփագրի կազմումը․
10) կազմակերպում է Նախարարի, Նախարարի տեղակալների, Գլխավոր քարտուղարի մոտ քաղաքացիների ընդունելության գրանցումը, ընդունելության ժամանակ արծածվող հարցերի վերաբերյալ ամփոփաթերթերի տրամադրումը և քաղաքացիների՝ տվյալ օրվա ընդունելությունը․
11) կազմակերպում է Նախարարին, Նախարարի տեղակալներին, Գլխավոր քարտուղարին, Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին ուղղված գրությունների գրանցումը և հասցեատերերին հանձնումը․
12) կազմակերպում է Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված՝ Նախարարի, Նախարարի տեղակալների, Գլխավոր քարտուղարի կողմից ստորագրված <<Ելից>> գրությունների առաքումը էլեկտրոնային՝ <<Mulberry>> ծրագրով, սուրհանդակային և փոստային ծառայությունների միջոցով, առձեռն և էլեկտրոնային փոստով․
13) կազմակերպում է <<Ելից>> փաստաթղթերի խմբագրումն ու սրբագրումը․
14) կազմակերպում է Նախարարություն մուտք արված օտար լեզվով գրությունների ոչ պաշտոնական թարգմանությունը․
15) կազմակերպում և իրականացնում է մեթոդական ուղեցույցերի մշակումը, պարբերական թարմացումը և տրամադրումը Նախարարության, մարզպետների աշխատակազմերի և ենթակա մարմինների բոլոր ստորաբաժանումներին․
16) կազմակերպում և իրականացնում է միասնական փաստաթղթաշրջանառության կարգի կիրառման նպատակով Նախարարության, մարզպետների աշխատակազմերի և ենթակա մարմինների համապատասխան ստորաբաժանումների հետ պարբերական աշխատանքները․
17) կազմակերպում, իրականացնում և ղեկավարում է Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակա մարմիններին և Նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններին, փակ բաժնետիրական ընկերություններին մեթոդական և գործնական աջակցության տրամադրումը․
18) կազմակերպում է Նախարարի, Նախարարի տեղակալների, Գլխավոր քարտուղարի մոտ քաղաքացիների ընդունելության կարգի սահմանումն ու ընդունելությունը․
19) կազմակերպում և ղեկավարում է Նախարարություն ստացվող թեժ զանգերին պատասխանելու և բարձրացված հարցերին ընթացք տալու աշխատանքները․
20) կազմակերպում, իրականացնում և ղեկավարում է աշխատակիցների մասնագիտական նվազագույն պատրաստվածության ապահովումը՝ թեժ գծի զարգերին արագ արձագանքելու համար․
21) կազմակերպում և ղեկավարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ազգային ժողովի, Հանրապետության նախագահի աշխատակազմի, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հսկողության վերցված հանձնարարականների և գրությունների կատարման ժամկետների նկատմամբ հսկողությունը․
22) կազմակերպում և ղեկավարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Ազգային ժողովի, Հանրապետության նախագահի աշխատակազմի, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախարարություն հասցեագրված քաղաքացիների դիմումների կատարման ժամկետների նկատմամբ հսկողությունը․
23) կազմակերպում և ղեկավարում է քաղաքացիների նամակների, դիմում-բողոքների կատարման ժամկետների նկատմամբ հսկողությունը․
24) կազմակերպում է հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների կողմից արված հարցումների կատարման ժամկետների նկատմամբ հսկողությունը․
25) կազմակերպում է Նախարարի և Գլխավոր քարտուղարի հանձնարարականների կատարման ժամկետների նկատմամբ հսկողությունը․
26) կազմակերպում է Նախարարությունից մարզպետների աշխատակազմեր, ենթակա մարմիններ ուղղված գրությունների և հանձնարարականների պատշաճ կատարման աշխատանքները, ինչպես նաև ժամկետների կատարման նկատմամբ հսկողությունը․
27) կազմակերպում և իրականացնում է ժամկետային հանձնարարականների կատարման մասին ամփոփաթերթերի պատրաստման և ուշացման պատճառների վերլուծության աշխատանքները․
28) կազմակերպում և ղեկավարում է էՆախարարի մոտ, ինչպես նաև Նախարարությունում կայացած խորհրդակցությունների արձանագրման և դրանք հասցեատերերին տրամադրման աշխատանքները․
29) ապահովում է Նախարարության` պահպանության և ոչնչացման ենթակա փաստաթղթերի հաշվառումը, պահպանությունը և օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնումը արխիվ․
30) Նախարարի, Նախարարի տեղակալների, Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ․
31) Նախարարության խնդիրների ու գործառույթների ապահովման նպատակով իրականացնում է այլ աշխատանքներ։
Փաստաթղթաշրջանառության բաժին
Բաժնի պետ՝ Հեղինե Ալեքսանյան
Հեռ․՝ (+374) 10 511 362
Էլ հասցե՝ heginealexanyan@gmail.com
Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժին
Բաժնի պետ՝ Կարինե Հակոբյան
Հեռ․՝ (+374) 10 511 370
Էլ․ հասցե՝ k.hakobyan@mta.gov.am