
Բաժնի պետ՝ Սոնա Հարությունյան
Հեռ.՝ 37410511354
էլ. փոստ՝ hasarakaynutyun@gmail.com
Բաժնի հիմնական գործառույթներն են՝
1) ապահովում է նախարարության տեղեկատվական քաղաքականության իրականացման, նախարարության գործունեության լուսաբանման և զանգվածային լրատվության միջոցների հետ կապված աշխատանքները.
2) պատրաստում և տարածում է մամուլի հաղորդագրություններ, իրավասությունների շրջանակում հանդես է գալիս պարզաբանումներով ու հայտարարություններով.
3) կազմակերպում և անցկացնում է մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ, ճեպազրույցներ՝ նախարարության գործունեության ոլորտին առնչվող հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ.
4) կազմակերպում է նախարարության գործունեության ոլորտին առնչվող զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված նյութերի ուսումնասիրության, վերլուծության և արխիվացման աշխատանքները.
5) կազմակերպում է աշխատանքային հանդիպումներ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ նախարարի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ.
6) ապահովում է օրվա մամուլի և հեռուստահաղորդումների լրաքաղի և դիտանցի (մոնիթորինգ) աշխատանքները և այդ մասին ծանուցում նախարարին և գլխավոր քարտուղարին.
7) նախարարին և Գլխավոր քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ զանգածային լրատվության միջոցներով ելույթներում, մշտական թեմատիկ խորագրերում, հեռուստահաղորդումներում Նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց մասնակցության վերաբերյալ, իրականացնում է մասնակցության պլանավորում և ապահովում դրանց կատարումը.
8) նախարարության գործունեության պատշաճ լուսաբանումն ապահովելու նպատակով ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր, այդ թվում մշակվող իրավական ակտերի նախագծերի պատճեններ և անհրաժեշտության դեպքում ապահովում է դրանց լուսաբանման և հանրային քննարկումների աշխատանքները.
9) ապահովում է պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակումը տարին առնվազն մեկ անգամ, իսկ դրանցում կատարված փոփոխությունների դեպքում՝ 10-օրյա ժամկետում.
10) կազմակերպում է տեղեկություն տալու կարգի մշակումը և հրապարակումը.
11) նախարարի կամ գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ տեղեկատվական դաշտում ստեղծում է վերլուծական, վիճակագրական և այլ նյութերի համակարգված արխիվ, ինչպես նաև տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում՝ պատրաստում տեսանյութեր և թողարկում տեղեկագրեր.
12) ապահովում է նախարարության ինտերնետային էջի տեղեկատվական սպասարկման աշխատանքների իրականացումը.
13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է հայտ ներկայացրած լրագրողների հավատարմագրման աշխատանքների իրականացումը.
14) ըստ անհրաժեշտության՝ արձագանքում է զանգվածային լրատվության միջոցներով քաղաքացիների կողմից նախարարությանն ուղղված հարցերին և բարձրացված ահազանգերին.
15) ապահովում է համագործակցությունը նախարարության և պետական կառավարման համակարգի և այլ մարմինների լրատվական ծառայությունների հետ.
16) կազմակերպում է նախարարի, նախարարի ղեկավարած պատվիրակությունների՝ օտարերկրյա պետություններ այցերի և նրանց մասնակցությամբ նախարարությունում անցկացվող միջազգային բնույթի պաշտոնական միջոցառումների լուսաբանման աշխատանքները.
17) նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ․
18) ապահովում է նախարարին կից գործող հասարակական խորհրդի կազմակերպչական-տեխնիկական և բնականոն գործունեության աշխատանքների կատարումը։