
Վարչության պետ՝ Հարություն Սեդրակյան
Հեռ.՝ 37410511391
էլ. փոստ՝ h.sedrakyan@mta.gov.am
Վարչության հիմնական գործառույթներն են`
1) մշակում է ավտոմոբիլային ճանապարհների ոլորտի զարգացման, քաղաքականության ծրագրեր և իրականացնում է դրանց մոնիթորինգը․
2) իրականացում է Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով սահմանված ավտոմոբիլային ճանապարհների ոլորտին առնչվող հանձնառությունները.
3) մշակում է ավտոմոբիլային ճանապարհների ոլորտին վերաբերող նորմատիվ իրավական ակտեր և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանք ներկայացնում է հաստատման․
4) մշակում է միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների հողերում (բացառությամբ բնակավայրերի հողերի օգտագործման, ինչպես նաև կառուցապատման համար նախատեսված այլ հողերի քաղաքաշինական սահմանափակումների և նորմերի) կառուցվող օբյեկտների ցանկը, նկարագիրը, առանձնահատկությունները և դրանց ներկայացվող պահանջները․
5) մշակվում է ավտոմոբիլային ճանապարհների բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերը.
6) աջակցում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների (բացառությամբ Երևան քաղաքի տարածքում գտնվող այդ ճանապարհների մաս հանդիսացող ճանապարհահատվածների) շինարարության ու շահագործման ընդունման գործընթացի իրականացմանը․
7) իրականացում է ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության ապահովման նպատակով ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների վերաբերյալ տվյալների ուսումնասիրություններ ու վերլուծություններ և առաջարկություններ է ներկայացնում ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության բարելավման միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ․
8) ապահովում է Նախարարության տնօրինության տակ գտնվող ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում շենքերի և շինությունների կառուցման, վերակառուցման, ինժեներաերկրաբանական, ինժեներագեոդեզիական հետազննություններ, արդյունահանման աշխատանքներ իրականացնելու, անտառահատում կատարելու, հողածածկույթը վնասելու, պաշտպանական գոտիների հողերում հիդրոլոգիական ռեժիմի փոփոխություններ կամ ռելիեֆի տարրերի կայունությունն (սողանքներ, լանջերի փլվածքներ, ձորակներ, լճակներ կամ հողերի ճահճացում) ապահովող աշխատանքներ իրականացնելու, ճանապարհային երթևեկությանը չվերաբերող նշաններ, ցուցանակներ, լուսավորություն տեղադրելու, ծառատունկ իրականացնելու, ճանապարհին միացնող ուղիներ, իջատեղեր, մուտքեր և ելքեր կառուցելու համաձայնությունների և տեխնիկական պահանջների տրամադրումը․
9) ապահովում է Նախարարության տնօրինության տակ գտնվող ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում ճանապարհի երկարությամբ հաղորդակցուղիների տեղադրման համաձայնությունների և տեխնիկական պահանջների տրամադրումը.
10) իրականացնում է Նախարարության տնօրինության տակ գտնվող ավտոմոբիլային ճանապարհի օտարման շերտում և պաշտպանական գոտում սպասարկման օբյեկտների տեղադրման թույլտվությունների տրամադրումը․
11) մշակում է Նախարարության իրավասության սահմաններում ճանապարհային ենթակառուցվածքի և ճանապարհային անվտանգության ոլորտները կարգավորող նորմատիվ իրավական ակտեր, ինչպես նաև Նախարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանք ներկայացնում է հաստատման․
12) մշակում և իրականացում է ճանապարհային ոլորտում ինովացիոն ենթակառուցվածքների ձևավորման և զարգացման քաղաքականությունը.
13) իրականացնում է միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ծրագրերի մոնիթորինգը․
14) իրականացնում է ճանապարհային անվտանգության աուդիտի անցկացման ապահովումը և աուդիտորների որակավորումը․
15) իրականացնում է ճանապարհային անվտանգության ստանդարտներին, շինարարական նորմերին, տեխնիկական կանոնակարգերին և ճանապարհային անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին համապատասխան ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարումը․
16) մշակում և իրականացնում է ճանապարհային երթևեկության մասնակիցների խոցելի խմբի ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության բնագավառում ի հայտ եկած կարիքների ուսումնասիրություն և վերլուծություն, ինչպես նաև ճանապարհային անվտանգության բարձրացման նպատակով երթևեկության տարբեր մասնակիցների խմբերի վարքագծի բարելավման ուղղությամբ այլ իրավասու մարմինների հետ համատեղ կրթական և իրազեկման արշավներ․
17) իրականացնում է Նախարարության տնօրինության տակ գտնվող ավտոմոբիլային ճանապարհների ճանապարհային անվտանգության նպատակային և պարբերական հետազոտությունների ու զննության իրականացման մշտադիտարկումը և ճանապարհային ցանցի անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկությունների ներկայացումը․
18) իրականացնում է ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային անվտանգության ռիսկերի վրա հիմնված առաջնահերթ գործողությունների տարեկան ծրագրի կազմումը և իր իրավասության սահմաններում իրականացնում է ռիսկերի նվազեցման միջոցառումները․
19) իրականացնում է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած (մահացած և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած) անձանց վերաբերյալ տվյալները հաշվառող, ինչպես նաև դրանց հաշվառման վիճակագրական տվյալների վերլուծությունն իրականացնող պետական շահագրգիռ մարմինների տրամադրած տեղեկատվության հիման վրա ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով կրած վնասների միջին հանրային ծախսերի հաշվարկ և վերլուծություն․
20) մշակում է Նախարարության տնօրինության տակ գտնվող ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների զարգացմանն ուղղված ծրագրերի և դրանց ֆինանսավորման առաջնահերթությունների կարգը և ներկայացնում է հաստատման․
21) իրականացնում է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների զարգացմանն ուղղված ծրագրերի և դրանց ֆինանսավորման առաջնահերթությունների որոշման բազմաչափանիշային վերլուծութուն, կազմում է տվյալ տարվան հաջորդող տարվա ճանապարհների զարգացման առաջնահերթությունների ցանկը և ներկայացնում է հաստատման․
22) իրականացնում է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում ճանապարհաշինության ոլորտում ներդրումային ծրագրեր՝ «Պետություն մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան․
23) մշակում է թունելների վթարային իրավիճակի դեպքում դրա շահագործումն անհապաղ կասեցնելու, սահմանափակելու կամ դադարեցնելու կարգը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է հաստատման.
24) իրականացնում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, վերակառուցման կամ շահագործման թույլտվության տրամադրման փաստաթղթերի ցանկի, ինչպես նաև թույլտվություն տալու կարգի մշակումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է հաստատման․
25) մշակում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների երթևեկության կազմակերպման կահավորանքին՝ ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է հաստատման․
26) մշակում է պատվարների և ամբարտակների վրայով անցնող ճանապարհահատվածներից օգտվելու կարգը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է հաստատման․
27) մշակում է ճանապարհային հեռանկարային շինարարության համար պայմաններ ստեղծելու նպատակով նորմաներից պակաս հեռավորության վրա բնակավայրերի, շենքերի և կառուցվածքների նախագծման, շինարարության և շահագործման կարգը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է համաձայնության․
28) մշակում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, էլեկտրոնային հաղորդակցության և էլեկտրականության գծերով, խողովակաշարերով և այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով և երկաթուղագծերով հատման, ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում կամ պաշտպանական գոտում ավտոմոբիլային ճանապարհների տնօրինողների հետ դրանց տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգը, նոր կառուցվող և վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար նախատեսված դիտահորերի, խրամուղիների, հենասյուների կառուցման, ինչպես նաև դրանք հեռահաղորդակցության օպերատորներին վարձակալությամբ տրամադրման կարգը և պահանջները․
29) մշակում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների իրականացման, վիճակի գնահատման, ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող կամուրջների և թունելների պահպանման աշխատանքների իրականացման կարգը, ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող կամուրջների և թունելների պահպանման մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները և պահպանման աշխատանքների ինքնարժեքի հաշվարկման մեթոդաբանությունը, կատարված աշխատանքների ընդունման կարգը, ինչպես նաև բնական աղետների կամ արտակարգ իրավիճակների դեպքում հրատապ աշխատանքների իրականացման, գնահատման և աշխատանքների ընդունման կարգը․
30) մշակում է ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման և ճանապարհային անվտանգության վարկանիշավորման, ճանապարհային ցանցի անվտանգության տվյալների կառավարման և ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման չափանիշների սահմանման կարգը․
31) իրականացնում է ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման և ճանապարհային անվտանգության վարկանիշավորման, ճանապարհային ցանցի անվտանգության տվյալների կառավարման և ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման գործընթացի կազմակերպումը․
32) մշակում է ճանապարհային անվտանգության տվյալների կառավարման համակարգի ձևավորման, վարման, տվյալների ինտեգրման կարգը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է հաստատման.
33) իրականացնում է ճանապարհային անվտանգության տվյալների կառավարման համակարգի ձևավորման, վարման և տվյալների ինտեգրման գործընթացի կազմակերպումը.
34) մշակում է թունելների անվտանգության գծով պատասխանատուի որակավորման, նշանակման և պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցման կարգը և ներկայացնում է հաստատման․
35) իրականացնում է թունելների անվտանգության գծով պատասխանատուի որակավորման գործընթացը.
36) մշակում է թունելների անվտանգության պարբերական փորձարկման և զննության իրականացման, ինչպես նաև թունելներում տեղի ունեցած վթարների վերաբերյալ հաշվետվության ձևի և ներկայացման կարգը և ներկայացնում է հաստատման․
37) իր իրավասության սահմաններում ներկայացնում է դիրքորոշում ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի տեղադրման վերաբերյալ։
38) Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է ճանապարհաշինական բնագավառներին վերաբերող համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում ու դրանց միջոցով հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարում։
Ճանապարհային ոլորտի և ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության քաղաքականության մշակման բաժին
Բաժնի պետ ` Արևհատ Պողոսյան
Հեռ (+37410) 515 274
Էլ․ հասցե՝ parevik@gmail.com
Ճանապարհային ոլորտի ծրագրերի և մշտադիտարկման բաժին
Բաժնի պետ՝
Հեռ․՝ +(374) 10 515 108
Էլ․ հասցե՝
Ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգության ծրագրերի վերլուծության և մշտադիտարկման բաժին
Բաժնի պետ՝
Հեռ․՝ +(374) 10 515 151
Էլ․ հասցե՝