Վարչության պետ՝ Պապին Գալստյան
Հեռ.՝ 37410511348
էլ. փոստ՝ p.galstyan@mta.gov.am
Վարչության հիմնական գործառույթներն են`
1) Ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի նախագծերի մշակումը.
2) ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառին վերաբերող սոցիալ-տնտեսական, ընթացիկ, հեռանկարային և զարգացման ծրագրերի նախագծերի մշակումը.
3) ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի մշտադիտարկման (մոնիթորինգի) իրականացումը.
4) ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական քաղաքականություն իրականացնելու միջոցառումների ծրագիրերի նախապատրաստումը.
5) ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծեր նախապատրաստելու, կնքելու աշխատանքները և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները կատարելը.
6) ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում միջպետական համագործակցությունը, իր իրավասության սահմաններում միջազգային կազմակերպություն-ներում ներկայացնում Նախարարության շահերը.
7) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի ցուցանիշների վիճակագրական ռեգիստրի վարելը.
8) ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքից միջպետական ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող Հայաստանի Հանրապետության փոխադրողներ ընտրելու, միջազգային պայմանագրի կողմ հանդիսացող պետությունների հետ թույլտվություններ փոխանակելու աշխատանքների համակարգումը.
9) ապահովում է միջպետական, միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ կազմակերպելուն առնչվող միջոցառումներ.
10) ապահովում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կանոնակարգման միջոցառումների մշակման գործընթացը.
11)ապահովում է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին տվյալների գրանցամատյանի վարման աշխատանքների համակարգումը.
12) ապահովում է բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների դեպքում փոխադրման գործընթացի մասնակիցների իրականացնելիք գործողությունների ծրագիրի մշակումը.
13) ապահովում է ոլորտի տվյալ բյուջետային տարվա՝ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում պահանջող ծրագրերին վերաբերող (ծրագրային բյուջետավորման ձևաչափով) առաջարկությունների, դրանք կատարման և ցուցանիշներ տրամադրելու աշխատանքների ներկայացումը.
14)ապահովում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիային տրանսպորտի գործունեությունը բարելավելու առաջարկությունների մշակումը.
15) ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի գործունեության կառավարման համակարգումը՝ համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ.
16) ապահովում է կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների չվացուցակներ և սխեմաներ մշակելու աշխատանքները.
17) ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի տեխնիկական ակտերին ու չափորոշիչներին վերաբերող մասնագիտական առաջարկություններ ներկայացնելու աշխատանքների համակարգումը.
18) ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու գործընթացի կանոնակարգման աշխատանքների կատարումը.
19) ապահովում է Եվրասիական տնտեսական միության հետ ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում փոխհամագործակցությունը.
20) ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում միջպետական համագործակցության շրջանակներում կազմակերպվող միջոցառումների (հանդիպումներ (նաև աշխատանքային խմբերի), տեսակոնֆերանսներ, միջկա¬ռավարական հանձնաժողովների նիստեր) փաստաթղթերի նախագծերը մշակելու աշխա¬տանքների համակարգումը.
21) ապահովում է տրանսպորտային անվտանգությանն առնչվող միջպետական և միջգերատեսչական համագործակցությունը.
22) ապահովում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում փոխգործակցությունը և օրենսդրությունը ներդաշնակեցնելը.
23) ապահովում է համագործակցությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ օրենսդրությամբ սահմանված իրավասությունների շրջանակում.
24) ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքում միասնական երթուղային ցանց ձևավորելու աշխատանքների իրականացումը.
25) ապահովում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության լիցենզավորումը.
26) ապահովում է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորումը.
27) ապահովում է երկաթուղային տրանսպորտի գործունեության լիցենզավորումը. 28) ապահովում է միջպետական կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների թույլտվությունների տրամադրումը.
29) ապահովում է միջպետական բեռնափոխադրումների թույլտվությունների տրամադրումը.
30) ապահովում է Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերում (թվային տախոգրաֆում) օգտագործվող քարտերի տրամադրումը.
31) ապահովում է չմասնատվող բեռներ փոխադրող, թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերը գերազանցող տրանսպորտային միջոցներով փոխադրումների երթուղու մեկանգամյա թույլտվության տրամադրումը.
32) ապահովում է վտանգավոր բեռներ փոխադրելու համար թույլտվությունների տրամադրումը.
33) ապահովում է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների բազայի ստեղծման, ընթացիկ կարգով համալրման և պահպանման աշխատանքները.
34) ապահովում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության, երկաթուղային տրանսպորտի գործունեության լիցենզիաների վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանների ստեղծումը, ընթացիկ կարգով համալրումը և պահպանումը.
35) ապահովում է վարչության աշխատանքային ծրագրի կազմման և իրականացման աշխատանքները.
36) ապահովում է միջպետական կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար թույլտվությունների, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելու համար թույլտվությունների, Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերում (թվային տախոգրաֆում) օգտագործվող քարտերի տրամադրման, չմասնատվող բեռներ փոխադրող, թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերը գերազանցող տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման երթուղու մեկանգամյա թույլտվության տրամադրման, վտանգավոր բեռներ փոխադրելու համար թույլտվությունների տրամադրման վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանների ստեղծումը, ընթացիկ կարգով համալրումը և պահպանումը.
37) ապահովում է էլեկտրոնային հարթակներում տեղեկատվության տրամադրումը.
38) ապահովում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետվությունների և տեղեկատվության տրամադրումը.
39) ապահովում է <<Մեկ պատուհան>> համակարգի աշխատանքները, իր իրավասության սահմաններում տրանսպորտի ոլորտում լիցենզիաների տրամադրման և մատուցվող ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը.
40) ապահովում է սույն կանոնադրությանը համապատասխան մատուցվող ծառայությունների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական տուրքի հաշվարկումը.
41) ապահովում է Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորումը.
42) ապահովում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրությունների, տեղեկանքների, զեկուցագրերի պատրաստումը.
43) ուժը կորցրած ճանաչել․
44) ապահովում է Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա գովազդի տեղադրման թույլտվությունների տրամադրումը.
45) ապահովում է Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա տեղադրված գովազդային վահանակների գույքագրումը /եռամսյակային տարբերակով/ և խախտումների վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացնում լիազոր մարմնին.
46) ապահովում է քաղաքացիներին անվճար երթևեկության իրավունքի վկայականների տրամադրումը.
47) ապահովում է ինքնագնաց ճանապարհաշինարարական մեքենաների և մեխանիզմների, ձյունագնաց, ջրային, երկաթուղային տրանսպորտային միջոցների կադաստրի վարման աշխատանքները.
48) ապահովում է Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա գովազդի տեղադրման թույլտվությունների տրամադրման, քաղաքացիներին անվճար երթևեկության իրավունքի վկայականների տրամադրման, ինքնագնաց ճանապարհաշինարարական մեքենաների և մեխանիզմների, ձյունագնաց, ջրային, երկաթուղային տրանսպորտային միջոցների կադաստրի վարման վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանների ստեղծումը, ընթացիկ կարգով համալրումը և պահպանումը.
49) նախապատրաստում է Նախարարության լիցենզավորման հանձնաժողովի նիստերը, ապահովում է նիստերի անցկացումը, կազմում է նիստերի եզրակացությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի հրամանների նախագծերը.
50) ապահովում է Նախարարության կողմից մատուցվող ծառայությունների թվայնացնելը.
51) Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված հրավիրում է խորհրդակցություններ, հանդիպումներ, քննարկումներ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
52) ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ծրագրերով նախատեսված միջոցառումների պահանջները կատարելը.
53) ապահովում է բողոքների, դիմումների և առաջարկությունների սահմանված կարգով քննարկումը.
54) ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառին առնչվող տեղեկությունների տրամադրումը՝ Նախարարության պաշտոնական կայքում տեղադրելու համար.
55) ապահովում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթների իրականացումը:
Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժին
Բաժնի պետ` Ռուզաննա Այվազյան
Հեռ․՝ (+37410) 511 356
Էլ․ հասցե՝ ruzanna.ayvazyan@mta.gov.am
Լիցենզավորման և թույլտվությունների բաժին
Բաժնի պետ ` Արայիկ Ստեփանյան
Հեռ․՝ (+374 10) 511 343
Էլ․ հասցե՝