
Վարչության պետ՝ Արմեն Մանուկյան
Հեռ.՝ 37410515150
էլ. փոստ՝ a.manukyan@mta.gov.am
Վարչության հիմնական գործառույթներն են`
1) ապահովում է Ներդրումային ծրագրերի տարեկան աշխատանքների ժամանակացույցերի և ծախսերի նախահաշիվների մշակման և հաստատման ներկայացման աշխատանքները.
2) ապահովում է Ներդրումային ծրագրերի հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցերի և ծախսերի նախահաշիվների հիման վրա ապրանքների ձեռքբերման, նախագծման, շինարարական ու վերահսկման աշխատանքների տեխնիկական առաջադրանքների և մրցութային փաթեթների մշակման և այդ աշխատանքների կատարման նպատակով իրականացվող մրցույթների կազմակերպումը.
3) ապահովում է Ներդրումային ծրագրերի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքները.
4) ապահովում է Ներդրումային ծրագրերի հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցից և ծախսերի նախահաշիվներից շեղումների վերացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
5) ապահովում է Խորհրդի նիստերի նախապատրաստման և կազմակերպման` Խորհրդի քննարկմանը ներկայացվող հարցերի ուսումնասիրման, նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերի նախապատրաստման և Խորհրդի անդամներին տրամադրման, Խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարության վարման, որոշման նախագծերի կազմման աշխատանքները և իրականացնում է Խորհրդի որոշումների կատարման նկատմամբ հսկողություն.
6) ապահովում է Կազմակերպությունների կողմից Նախարարության համակարգին տրամադրված Ներդրումային ծրագրերի շրջանակներում կնքված համաձայնագրերում կատարվող փոփոխությունների` նպատակահարմարության վերաբերյալ եզրակացությունների, հիմնավորման տրամադրման մշակման, կազմակերպման և ներկայացման աշխատանքների իրականացումը, գույքային պարտավորությունների վերաբերյալ եզրակացությունների տրամադրման կազմակերպումը և ներկայացումը․
7) ապահովում է, որպես իրավասու մարմին, վավերացման ենթակա՝ Կազմակերպությունների կողմից Նախարարության համակարգին տրամադրված Ներդրումային ծրագրերի նախագծերի ներպետական համաձայնեցման և փոխհամաձայնեցման գործընթացների, ինչպես նաև Սահմանադրական դատարանում և Ազգային ժողովում դրանք ներկայացնելու համար Կառավարության պաշտոնական ներկայացուցչի թեկնածության ներկայացման աշխատանքների կազմակերպումը.
8) կազմակերպում է առաջարկությունների ներկայացում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն (Կազմակերպություններ ներկայացնելու նպատակով) Ներդրումային ծրագրեր իրականացնող ընկերությունների կողմից Ներդրումային ծրագրերի միջոցներից առհանումներ կատարելու լիազոր անձանց վերաբերյալ.
9) ապահովում է Ներդրումային ծրագրերի մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ Նախարարության առաջարկությունների, ինչպես նաև հաստատված միջոցառումների իրականացման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության մշակման, ամփոփման, ամփոփ տեղեկատվության ներկայացման աշխատանքների իրականացումը.
10) ապահովում է Ներդրումային ծրագրերի մասով՝ Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեի և միջնաժամկետ ծախսային ծրագրերի նախագծերի մշակման և ներկայացման վերաբերյալ աշխատանքների իրականացումը.
11) ապահովում է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ պետական բյուջեից տրամադրված բյուջետային վարկի արդյունավետ օգտագործման նպատակով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով պետական գնում իրականացնելու մրցութային փաստաթղթերի փաթեթների մշտադիտարկման ներկայացումը.
12) ապահովում է Ներդրումային ծրագրերի գծով ներկայացված վճարման հանձնարարագրերի ուսումնասիրման, քննարկման, ամփոփման և Նախարարության ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչություն դիրքորոշման ներկայացման աշխատանքները.
12․1) ապահովում է Ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, ամփոփման և www.regions4growth.am կայքում տեղադրման աշխատանքները.
13) ապահովում է Նախարարության համակարգի ընկերությունների տնտեսական ցուցանիշների վերաբերյալ ամսական հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելու գործընթացը.
14) կազմակերպում է Նախարարության ենթակա ընկերությունների համար վարկային ռեսուրսների, փոխառությունների ներգրավման հետ կապված աշխատանքները.
15) ապահովում է Նախարարության ենթակա ընկերությունների ֆինանսական հոսքերի, ֆինանսատնտեսական ցուցանիշների կանխատեսման, նպատակային ծախսումների ուսումնասիրության և վերլուծության աշխատանքները.
16) ապահովում է Նախարարության ենթակա ընկերությունների գործարար ծրագրերի, կառուցվածքի և հաստիքացուցակի սահմանված կարգով հաստատման գործընթացը.
17) ապահովում է Նախարարության ենթակա ընկերությունների եկամուտների և ծախսերի տարեկան և միջանկյալ հաշվետվությունների ընդունումը, ուսումնասիրությունը և համեմատական ծախսերի ուսումնասիրությունը, ծախսային նախահաշիվների ուսումնասիրությունը և հաստատման գործընթացը.
18) ապահովում է Նախարարության ենթակա ընկերությունների կողմից շահութաբաժինների առաջարկությունների ներկայացման, քննարկման, ամփոփման, հաստատման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացի կազմակերպումը.
19) ապահովում է Նախարարության ենթակա ընկերությունների` տարեկան հաշվապահական հաշվետվությունների, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ ամսական հաշվետվությունների ստացումը և ամփոփումը.
20) Ուժը կորցրած է ճանաչվել.
21) ապահովում է վարչական վիճակագրական ռեգիստրի վարումը, այդ թվում՝ հայկական էներգահամակարգի արտադրող կայանների էլեկտրական էներգիայի արտադրության, առաքման և ապրանքային արտադրանքների մասին ու էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման մասին վարչական վիճակագրական հաշվետվությունների, ինչպես նաև ըստ տնտեսության ճյուղերի էլեկտրական էներգիայի բաշխման հաշվեկշռի հաշվետվության և տրանսպորտի բնագավառին վերաբերող համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) միջոցով հավաքագրված տվյալների ներկայացումը ՀՀ վիճակագրական կոմիտե.
22) ապահովում է Նախարարության ենթակա ընկերությունների աշխատողների թվաքանակի, միջին ամսական աշխատավարձի և աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ տեղեկատվության ստացումը և ամփոփումը.
23) ապահովում է Նախարարության բնագավառի միջնաժամկետ ծախսային ծրագրերի և տարեկան բյուջետային հայտերի հիմքում դրվող առանձին եկամուտների (շահութաբաժինների) գծով բյուջետային մուտքերի կանխատեսումների ամփոփումը և ներկայացումը.
24) Ուժը կորցրած է ճանաչվել.
25) ապահովում է Նախարարության ենթակա ընկերությունների գույքի մասնավորեցման (օտարման) համար ելակետային տվյալների ստացումը, ամփոփումը և ներկայացումը.
26) կազմակերպում է ՌԴ էներգետիկայի նախարարության հետ բնական գազի և նավթամթերքների տարեկան ինդիկատիվ հաշվեկշիռների հաստատման գործընթացը.
27) կազմակերպում է Եվրասիական տնտեսական խորհրդի հետ յուրաքանչյուր տարի՝ եռամյա ինդիկատիվ հաշվեկշիռների համաձայնեցման գործընթացը.
28) ապահովում է ընդերքի ոլորտի կազմակերպությունների կողմից վճարած բնօգտագործման վճարների (ներառյալ ռոյալթիների), տուրքերի վերաբերյալ ամսական տեղեկատվության ամփոփման աշխատանքները.
29) մասնակցում է մասնավորեցման ռազմավարությամբ պայմանավորված` Նախարարության ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների մասնավորեցման ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքներին.
30) համագործակցում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ՝ Նախարարության ենթակա ընկերությունների սակագների, դրանց մեթոդոլոգիաների և այլ իրավական ակտերի հետ կապված հարցերի շուրջ քննարկումներին.
31) ապահովում է տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ստացված հաշվետվությունների ներկայացումը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
32) ապահովում է Ներդրումային ծրագրերի՝ տարեկան աշխատանքների ժամանակացույցերի և ծախսերի նախահաշիվների մասով վերլուծության և մոնիթորինգի իրականացումը.
33) ապահովում է Ներդրումային ծրագրերի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ վերլուծության և մոնիթորինգի արդյունքում առաջարկությունների մշակման աշխատանքները.
34) ապահովում է Ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ հաստատված ձևաչափերով նախատեսված ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների (այսուհետ՝ Հաշվետվություններ) քննարկման, վերլուծության, ամփոփման, ամփոփ հաշվետվությունների կազմման աշխատանքները, ինչպես նաև Հաշվետվությունների վարման և սահմանված ժամկետներում ներկայացման հսկողության իրականացումը.
35) ապահովում է Ներդրումային ծրագրերի հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցից և ծախսերի նախահաշիվներից շեղումների վերացման վերաբերյալ վերլուծության և մոնիթորինգի արդյունքում առաջարկությունների մշակման աշխատանքները.
36) ապահովում է Ներդրումային ծրագրերի ավարտից հետո ծրագրերի արդյունքների գնահատումը և ծրագրերի մշակման փուլում նախանշված արդյունքների հետ համեմատումը և վերլուծությունը.
37) ապահովում է Ներդրումային ծրագրերի իրականացման միջոցառումների ամսական հաշվետվությունների (բյուջեների կատարողականները) մշտադիտարկման, մշակման, ամփոփման և Նախարարության պաշտոնական կայքում զետեղման աշխատանքները.
38) ապահովում է Ներդրումային ծրագրերի միջոցների մասով տարեկան պետական բյուջեի ծախսերի եռամսյակային (աճողական) համամասնություններին համապատասխան Ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկանքի մշակման և ամփոփման աշխատանքները՝ Նախարարության պաշտոնական կայքում զետեղելու նպատակով.
39) ապահովում է Ներդրումային ծրագրերի անձնագրերի թարմացումը եռամսյակային կտրվածքով՝ Նախարարության պաշտոնական կայքում զետեղելու նպատակով.
40) ապահովում է Նախարարության ենթակա ընկերությունների ֆինանսատնտեսական մոնիթորինգի իրականացումը.
40․1) ապահովում է Նախարարության համակարգման ոլորտների Հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, ներդրումային ծրագրեր իրականացնողների կողմից ներկայացված ծրագրերի գծով մշակված նախագծերի վերաբերյալ սահմանված կարգով համապատասխան առաջարկությունների ներկայացման, ինչպես նաև ծրագրերի ընթացքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման աշխատանքների կազմակերպումը.
41) ապահովում է Ներդրումային ծրագրերի իրավական ակտերի նախագծերի մշակումը և սահմանված կարգով հաստատման ներկայացումը.
42) ապահովում է իրավական ակտերի նախագծերի քննարկումը և դրանց վերաբերյալ կարծիքների ու առաջարկությունների ներկայացումը:
Ներդրումային ծրագրերի համակարգման բաժին
Բաժնի պետ ` Հրայր Հարությունյան
Հեռ․՝ (+374 10) 515 111
Էլ․ հասցե՝
Տնտեսագիտական վերլուծության բաժին
Բաժնի պետ ` Վահան Հայրապետյան
Հեռ․՝ (+37410) 511 374
Էլ․ հասցե՝ vahan.hayrapetyan1975@gmail.com
Մոնիթորինգի բաժին
Բաժնի պետ ` Գոհար Կարախանյան
Հեռ․՝ (+374 10) 515 152
Էլ․ հասցե՝