Ծանուցում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՈՒՄ
Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնելու համար e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով կամ mtai.secretariat@gmail.com էլեկտրոնային հասցեով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացնում
• Իրավաբանական անձը՝
1. Դիմում
2. Ծանուցում ձև 1
3. Պետական գրանցման վկայականի պատճենը
4. Պետական տուրքը
• Անհատ ձեռնարկատերը՝
1. Դիմում
2. Ծանուցում ձև 2
3. Պետական գրանցման վկայականի պատճենը
4. Պետական տուրքը։
Պետական տուրքը կազմում է 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ, որը պետք է վճարել 900005003422 գանձապետական հհ-ին։
Փոխադրումների մենեջերների մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցում
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետի համաձայն «Փոխադրումների մենեջերների մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցում» գործունեության տեսակը ենթակա է ծանուցման, որով զբաղվելու համար ուսումնական կենտրոնները պետք է բավարարեն ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 19-ի «Փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորմանը եվ մասնագիտական որակավորման քննություններին ներկայացվող պահանջները, մասնագիտական որակավորման վկայական տալու կարգը եվ մասնագիտական որակավորման վկայականի նկարագիրը հաստատելու մասին» N 1484 որոշման N 1 հավելվածով սահմանված պահանջներին։
Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնելու համար e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով կամ mtai.secretariat@gmail.com էլեկտրոնային հասցեով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացնում
• Իրավաբանական անձը՝
1. Դիմում
2. Ծանուցում ձև 1
3. Պետական գրանցման վկայականի պատճենը
4. Պետական տուրքը
• Անհատ ձեռնարկատերը՝
1. Դիմում
2. Ծանուցում ձև 2
3. Պետական գրանցման վկայականի պատճենը
4. Պետական տուրքը։
«Փոխադրումների մենեջերների մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցում» գործունեության ծանուցման համար տարեկան պետական տուրքը կազմում է 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ։
Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող վարորդների մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցում
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի համաձայն «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող վարորդների մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցում» գործունեության տեսակը ենթակա է ծանուցման, որով զբաղվելու համար ուսումնական կենտրոնները պետք է բավարարեն ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի «Միջպետական փոխադրումներ կատարող վարորդների մասնագիտական վերապատրաստմանը ներկայացվող պահանջները, մասնագիտական որակավորման քննությունների հանձնման կարգը Եվ մասնագիտական որակավորման վկայականին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 1584 որոշման N 1 հավելվածով սահմանված պահանջներին։
Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնելու համար e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով կամ mtai.secretariat@gmail.com էլեկտրոնային հասցեով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացնում
• Իրավաբանական անձը՝
1. Դիմում
2. Ծանուցում ձև 1
3. Պետական գրանցման վկայականի պատճենը
4. Պետական տուրքը
• Անհատ ձեռնարկատերը՝
1. Դիմում
2. Ծանուցում ձև 2
3. Պետական գրանցման վկայականի պատճենը
4. Պետական տուրքը։
«Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող վարորդների մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցում» գործունեության ծանուցման համար տարեկան պետական տուրքը կազմում է 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ։
Ծանուցման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտները կարող են զբաղվել ծանուցման ենթակա գործունեությամբ ծանուցումը ներկայացնելուց հինգ աշխատանքային օր հետո՝ համաձայն «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի։