logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    • Հայ
    • Eng
    • Рус

    «Էներգաիմպէքս» (ՓԲԸ)

    ՄԵՐ ՄԱՍԻՆ

    «Էներգաիմպէքս» ՓԲ ընկերությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 4-ի N 798-Ա որոշումով։ Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 6-ի N 108-Ա որոշումով «Էներգաիմպէքս» ՓԲ ընկերության բաժնետոմսերի (բաժնեմասի) կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ 

    Առաքելությունը 

    «Էներգաիմպէքս» ՓԲ ընկերությունն իր գործունեության միջոցով ձգտում է նպաստել՝ 

    •տարածաշրջանային էներգետիկ ինտեգրման գործընթացներին,

    •ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների կայունությանն ու զարգացանը։ 

    Գործունեությունը

    «Էներգաիմպէքս» ՓԲ ընկերությունն ունի գործունեության երկու հիմնական ուղղություն՝ 

    1․ էլեկտրական էներգիայի մեծածախ առեւտուր (Լիցենզիա ԼԷ N0634, տրված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ 21․12․2018 թ․), 

    2․ Էլեկտրական էներգիայի մատակարարում (լիցենզիա ԼԷ N0718, տրված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝11․01․2023 թ․)։ 

    Իր գործունեության սկզբից ի վեր «Էներգաիմպէքս» ՓԲ ընկերությունն արտահանման, ներկրման և ներքին շուկայում վաճառքի միջոցով իրացրել է 755 491 780 կՎտ էլեկտրաէներգիա, որի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 17 մլրդ դրամ։ 

    2022թ. փետրվարի 1-ից մեկնարկել է Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի աստիճանական ազատականացման գործընթացը, ինչը թույլ է տալիս սպառողներին էլեկտրաէներգիա գնել տարբեր մատակարարներից։ Որպես էլեկտրական էներգիայի մատակարար՝ «Էներգաիմպէքս» ՓԲ ընկերությունը էլեկտրաէներգիա սպառողներին առաջարկում է մրցունակ գներ։ 

    Հեռ․ 010 51 51 10, բջջ․ 093316517

    Էլ․ փոստ՝ energaimpexcjsc@gmail.com 

    Իրավական ակտեր 

    ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններ (ՀԾԿՀ 25.12.2019թ. №517-Ն որոշում )

    ՀՀ Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններ (ՀԾԿՀ 25.12.2019թ. №516-Ն որոշում )