ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է Արգավանդ-Շիրակ նորակառույց ճանապարհահատվածի բացման արարողությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Երևանում մասնակցել են Արգավանդ-Շիրակ նորակառույց ճանապարհահատվածի բացման արարողությանը: Այս ճանապարհահատվածը մաս է կազմում Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի, ինչպես նաև կապ է հաստատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև: Ճանապարհի ամբողջ երկարությունը 2.7 կմ է, իսկ միջին լայնությունը` 26 մ: Ճանապարհահատվածը ներառում է նաև Հրազդան գետի վրա 252 մ երկարությամբ և 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջ, ինչպես նաև մեկ ուղեանց՝ Իսակով - Բաբաջանյան փողոցների հատման ճանապարհային հանգույց: Շիրակ փողոցի հետ հատման վայրում կառուցվել է օղակաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց։




