ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը ընդունել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային քարտուղարության երկրի համակարգող Օլեսյա Նեխորոշկոյին
ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային քարտուղարության երկրի համակարգող՝ տիկին Օլեսյա Նեխորոշկոյի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Համաշխարհային բանկի, ԱՃԹՆ հայկական գրասենյակի ներկայացուցիչները և ՏԿԵՆ ընդերքի վարչության մասնագետները: Քննարկվել են ԱՃԹՆ-ի շրջանակում հանքարդյունաբերության ոլորտի տվյալների համակարգված բացահայտումների թվայնացման և էլեկտրոնային ծրագրերի փաթեթի ստեղծման առաջիկա աշխատանքները: Նշվել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերը մի շարք կարևոր պահանջների բավարարման գործում և Հայաստանի Հանրապետությունում ներդրված ընթացակարգերը ԱՃԹՆ անդամ այլ երկրների համար ներկայացվում են որպես օրինակելի փորձ:








