ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևին։ Հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ մարզերի և ՂՀ ակիմաթների միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր։ Դեռևս ապրիլ ամսին ՀՀ մարզերի և ՂՀ ակիմաթների միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման վերաբերյալ տեսակոնֆերանս էր կազմակերպվել, հանգամանալից քննարկվել էր համագործակցության հնարավորությունները։ Առաջիկայում սպասվում են նաև փոխադարձ այցելություններ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև հունիսի 2-ին Ալմաթի-Երևան- Ալմաթի առաջին թռիչքի կազմակերպման վերաբերյալ հարցեր։ Նախարարը բարձր է գնահատել թե միջտարածաշրջանային համագործակցության կարևորությունը, և թե Ալմաթի-Երևան-Ալմաթի ուղիղ չվերթերի մեկնարկը, որը կարող է դրական անդրադառնալ ինչպես տուրիզմի, այնպես էլ Ղազախստանի հետ ապրանքաշրջանառության ավելացման վրա։ Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին։




