ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի տնօրենին
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի տնօրեն Ռաֆայել Բենեդիկտին։ Նախարարը կարևորել է ԵԽ Կոնգրեսի հետ համագործակցությունը և վստահություն է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի, քանի որ ԵԽ-ն Հայաստանի տեղական ժողվորդավարության ակտիվ մասնակիցն ու տեխնիկական օժանդակություն տրամադրողն է։ Հանդիպման ժամանակ քննարկվել են «Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման և Հայաստանում թափանցիկ և մասնակցային տեղական ինքնակառավարման խթանմում» և «Ժողովրդական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում» ծրագրերի վերաբերյալ հարցեր։ Կարևորվել է ծրագրերի բաղադրիչները՝ մասնավորապես հակակոռուպցիոն բաղադրիչը: Անդրադարձ է կատարվել նաև ԵԽ Կոնգրեսի կողմից Հայաստանում տեղական և տարածքային ժողովրդավարության հետմոնիթորինգային ճանապարհային քարտեզի վերանայմանը։ Նախարարի հետ հանդիպումից հետո քննարկումը շարունակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի հետ։






