
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Կոտայքի մարզ։
Նախարարը մարզպետ Լիլիթ Ստեփանյանի և Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի պատասխանատուների հետ նախ ծանոթացել է Արզնի-Նոր Գեղի 6.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
Շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են։ Այնուհետև նախարարն այցելել է Եղվարդ-Արագյուղ 12.4 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման շինհրապարակ՝ տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին։
Տեղում շինարարի և պատասխանատուների հետ քննարկվել են իրականացվող աշխատանքները, ժամանակացույցը։