
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը Արագածոտնի մարզում հետևել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում կառուցվող ու վերակառուցվող մի քանի մանկապարտեզների շինարարական աշխատանքների ընթացքին։
Դարբինյանն այցելել է
➡️Աշտարակ համայնքի «Թիվ 5 Արաքս Մուրադյանի անվան մանկապարտեզ»
➡️ «Թիվ 1 Մանուշակ մանկապարտեզ»
➡️Կարբիի թիվ 12 «Երեքնուկ» մանկապարտեզ
➡️Արագածի «Լիա-Տեր Ղևոնդյանի անվան մանկապարտեզ»։
Նախարարի տեղակալը կարևորել է աշխատանքները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում իրականացնելը։