
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի և համայնքների ոլորտային պատասխանատուների հետ շրջայց են իրականացրել մարզի մի շարք բնակավայրերում:
Շրջայցի շրջանակներում այցելել են Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայր, Արաքս համայնքի Արտիմետ, Լուսագյուղ, Ապագա և Ջրարբի բնակավայրեր, Արմավիր համայնքի Հացիկ բնակավայր` հետևելու իրականացվող սուբվենցիոն աշխատանքների ընթացքին։