
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգի քաղաքապետ Բուրկհարդ Յունգին։
Հանդիպմանը ներկա էին նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Կլաուդիա Բուշը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համայնքների խոշորացման, լիազորությունների ապակենտրոնացման գործընթացներին։
Քննարկվել են նաև միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Նախարարն ընդգծել է, որ Լայպցիգի փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համայնքների համար, և պատրաստակամություն է հայտնել աջակցելու գործնական կապերի ու համատեղ ծրագրերի ձևավորմանը։
Կողմերն անդրադարձել են նաև ենթակառուցվածքների, էներգաարդյունավետության և կանաչ զարգացման ուղղություններին։