
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հյուրըկալվել էին Երևանի Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցի աշակերտները։
Երեխաներին ողջունել է ՏԿԵՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազատյանը։
Նա ներկայացրել է նախարարության կառուցվածքը, կազմավորման պատմությունը, ոլորտային առանձնահատկությունները։
Հանդիպմանը մասնակցում էին նաև նախարարության մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցներ, ովքեր ներկայացրել են վարչությունների հիմնական գործառույթներն ու իրականացվող ծրագրերը և պատասխանել դպրոցականների հարցերին։