
ՏԿԵ նախարարության ընդերքի վարչության և «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները 2026 թվականի հուլիսի 22-ից օգոստոսի 4-ը Պեկինում մասնակցել են ՉԺՀ առևտրի նախարարության հովանավորությամբ կազմակերպված «Բնական ռեսուրսների էկոլոգիական վերականգնում զարգացող երկրների համար» սեմինարին (National Academy of Forestry and Grassland Administration of China)։
Սեմինարի ընթացքում ներկայացվել է բնական ռեսուրսների, հանքարդյունաբերության հետևանքով դեգրադացված հողերի, լքված հանքերի տարածքների և անապատային հողերի վերականգնման ուղղությամբ չինական փորձը։
Գանսու նահանգ կատարած այցի ընթացքում մասնակիցները տեղում ծանոթացել են իրականացված ծրագրերին և կիրառվող գործնական լուծումներին։
Սեմինարը կարևոր ներդրում էր ոլորտի մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման գործում՝ նպաստելով բնական ռեսուրսների էկոլոգիական վերականգնման ժամանակակից մեթոդների և գործիքների վերաբերյալ գիտելիքների խորացմանը, ձեռք բերված փորձի՝ Հայաստանի Հանրապետությունում կիրառման հնարավորությունների գնահատմանը, ինչպես նաև հետագա մասնագիտական համագործակցության զարգացմանը։