Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է իրանական «Թունել Սադ Արիանա» ընկերության կողմից նոր կառուցվող թունելի շինհրապարակ, ինչպես նաև «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն։
Նախարարը շրջայց է կատարել երկու տեղամասում էլ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին։