ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ու նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն այսօր մասնակցել են Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի տարեկան հաշվետու համաժողովին։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը։ Վերջինս նշել է, որ նախարարությունը կարևորում է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի հետ համագործակցությունը, որի վառ օրինակներից է նաև համատեղ ձևավորված աշխատանքային խմբի գործունեությունը, որը ակտիվ ներգրավված է ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը։
Համաժողովի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի միջև ստորագրվեց գործընկերային հարաբերությունների խորացման և համագործակցության զարգացման հուշագրի։ Հուշագիրը ստորագրեցին ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանն ու ՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանը։
Հուշագրի նպատակն է ՏԿԵ նախարարության եւ Ասոցիացիայի միջեւ ստեղծել համագործակցության շրջանակ, որի միջոցով կողմերը կնպաստեն հանքարդյունաբերության ոլորտի կայուն, անվտանգ եւ պատասխանատու զարգացմանը՝ իրենց վերապահված լիզորությունների, գործառույթների եւ հնարավորությունների շրջանակներում։