ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ընդունել է շվեդական պատվիրակությանը
ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ընդունել է Շվեդիայի Վեսթերվիկ համայնքի և Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի (ՍԱԼԱՐ) ներկայացուցիչներ, որի կազմում էին Հայաստանում ԴեաԼոԳ ծրագրի և թիմի ղեկավար Վարսենիկ Մնացականյանը, ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի ավագ խորհրդատու Մագնուս Լիլյեստրյոմը, Վեսթերվիկ համայնքի ներկայացուցիչներ Անդրեաս Բիլտորպը ու Յորգեն Յոնսոնը և այլ պաշտոնատար անձինք։
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով համատեղ իրականացված ծրագրերն ու վերջիններիս շոշափելի արդյունքները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԴեաԼոԳ ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները, ներկայացվել են Շվեդիայի համայնքներում նման ծրագրերի իրականացման ընթացքում առաջ եկած խնդիրները և լուծման տարբերակները։
Այցը կազմակերպվել է ԴեաԼոԳ ծրագրի կրթության ապակենտրոնացման պիլոտային նախաձեռնության շրջանակներում՝ նպատակ ունենալով խթանել կրթության կառավարման և մասնավորապես՝ կրթության ապակենտրոնացման ոլորտում օրինակելի գործելակերպերի և փորձի փոխանակումը շվեդական ու հայկական համայնքների միջև։ 🔹ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ընդունել է Շվեդիայի Վեսթերվիկ համայնքի և Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի (ՍԱԼԱՐ) ներկայացուցիչներ, որի կազմում էին Հայաստանում ԴեաԼոԳ ծրագրի և թիմի ղեկավար Վարսենիկ Մնացականյանը, ՍԱԼԱՐ Ինթերնեշնլի ավագ խորհրդատու Մագնուս Լիլյեստրյոմը, Վեսթերվիկ համայնքի ներկայացուցիչներ Անդրեաս Բիլտորպը ու Յորգեն Յոնսոնը և այլ պաշտոնատար անձինք։
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով համատեղ իրականացված ծրագրերն ու վերջիններիս շոշափելի արդյունքները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԴեաԼոԳ ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները, ներկայացվել են Շվեդիայի համայնքներում նման ծրագրերի իրականացման ընթացքում առաջ եկած խնդիրները և լուծման տարբերակները։
Այցը կազմակերպվել է ԴեաԼոԳ ծրագրի կրթության ապակենտրոնացման պիլոտային նախաձեռնության շրջանակներում՝ նպատակ ունենալով խթանել կրթության կառավարման և մասնավորապես՝ կրթության ապակենտրոնացման ոլորտում օրինակելի գործելակերպերի և փորձի փոխանակումը շվեդական ու հայկական համայնքների միջև։





