ՀՀ ՏԿԵ ԵՎ ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «LEAPFROG GEO» 3D ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի համագործակցության շրջանակում 2026 թվականի ապրիլի 3-ից մինչև հունիսի 26-ը կազմակերպվել և անցկացվել է «Leapfrog Geo» 3D երկրաբանական մոդելավորման ծրագրի 30-ժամյա վերապատրաստման դասընթացը՝ նախատեսված ՀՀ ՏԿԵՆ Ընդերքի վարչության և Հանրապետական երկրաբանական ֆոնդի աշխատակիցների համար։
Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են Leapfrog Geo ծրագրի հնարավորությունները, 3D երկրաբանական մոդելավորման ժամանակակից մեթոդները, ինչպես նաև երկրաբանական տվյալների մշակման և վերլուծության գործնական մոտեցումները։
Դասընթացը համատեղել է տեսական գիտելիքն ու գործնական աշխատանքը՝ նպաստելով մասնակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը։
Դասընթացը կարևոր ներդրում էր ոլորտի մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման գործում՝ նպաստելով 3D երկրաբանական մոդելավորման ժամանակակից գործիքների արդյունավետ կիրառմանը և լավագույն փորձի տարածմանը երկրաբանության ոլորտում։








