logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հանդիպել է ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող «Կլիմայի հարմարվողականության պլանավորման և ֆինանսավորման միջև առկա բացը կամրջելը» ծրագիրն իրականացնող ընկերությունների հետ

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ իրականացվող «Կլիմայի հարմարվողականության պլանավորման և ֆինանսավորման միջև առկա բացը կամրջելը» ծրագիրն իրականացնող ընկերությունների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է կլիմայական և բնական վտանգների ազդեցությունը տրանսպորտային ենթակառուցվածքների վրա։ 

    Ծրագրի հիմնական նպատակն է՝ մշակվել Հայաստանի Հանրապետության ճանապարհային ենթակառուցվածքի համար կլիմայի հարմարվողականության ներդրումային ծրագիր, բարելավվել կլիմայի հարմարվողականության նախագծերի գնահատումը և ամրապնդել կլիմայի հարմարվողականության ներդրումային պլանավորման վերաբերյալ գիտելիքները: 

    Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց փորձն ու մասնագիտական մոտեցումները, որոնք կարող են նպաստել Հայաստանի տրանսպորտային ցանցի դիմակայունության բարձրացմանը՝ հաշվի առնելով կլիմայական փոփոխությունների դինամիկան և երկրաբանական ռիսկերը։ 

    Առանձնակի ուշադրություն է դարձվել ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգությանը, ինչպես նաև երկարաժամկետ կանխատեսումների և ռազմավարական ծրագրերի մշակման անհրաժեշտությանը։ Քրիստինե Ղալեչյանը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է կայուն և անվտանգ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը, ինչի համար անհրաժեշտ է համատեղ աշխատանք մասնավոր հատվածի, գիտական կառույցների և միջազգային գործընկերների հետ։ 

    Փոխնախարարի խոսքով՝ համագործակցությունը նմանատիպ մասնագիտացված ընկերությունների հետ թույլ կտա մշակել առավել արդյունավետ լուծումներ՝ հնարավոր աղետների կանխարգելման և հետևանքների մեղմման համար։ 

    Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ իրականացնելու համատեղ ուսումնասիրություններ, ներկայացնել փորձագիտական գնահատումներ և առաջարկներ, որոնք կնպաստեն Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների դիմակայունության և կայուն զարգացման ապահովմանը։

    Լրահոս

    img
    2025-09-12
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Չեխիայի Տարածքային զարգացման փոխնախարար Ռադիմի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-09-11
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Մոհամմադ Սադեղ Ազիմիֆարի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-09-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վեդի և Գառնի
    img
    2025-09-08
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Վահրամ Խաչատրյանին
    img
    2025-09-08
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին
    img
    2025-08-30
    Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել ՃՇՀԱՀ շրջանավարտների ավարտական փաստաթղթերի հանձնման արարողությանը
    img
    2025-08-30
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վաղարշապատ համայնքի մի շարք շինհրապարակներ
    img
    2025-08-29
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Վաղարշապատ համայնքի Զվարթնոց թաղամասի մանկապարտեզի բացման արարողությանը
    img
    2025-08-29
    Ավետիք Դարբինյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
    img
    2025-08-28
    Մեկնարկել են Այրում կայարանի հետիոտնային կամրջի տեղադրման աշխատանքները
    img
    2025-08-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երկօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր
    img
    2025-08-26
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործընկերներին է ներկայացրել ՏԿԵ նախարարության համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները
    img
    2025-08-22
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով փոխվում է Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի ասֆալտի վերին շերտը
    img
    2025-08-18
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարին
    img
    2025-08-15
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է ԻԻՀ նավթի փոխնախարար Ահմադ Զերաաթքարի գլխավորած պատվիրակությանը
    img
    2025-08-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2025-08-13
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր
    img
    2025-08-12
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհ
    img
    2025-08-10
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ուղերձը Շինարարի օրվա կապակցությամբ
    img
    2025-08-08
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2025-08-07
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզեր
    img
    2025-08-04
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2025-08-01
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2025-08-01
    Վերապատրաստումը՝ համայնքային կառավարման բարելավման միջոց
    img
    2025-07-30
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2025-07-29
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի հետ
    img
    2025-07-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին
    img
    2025-07-24
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը
    img
    2025-07-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ
    img
    2025-07-18
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նախարարությունում անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն

    Տեսնել բոլորը