ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ԱԶԲհայաստանյան գրասենյակի մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով ԱԶԲ-ի հետ համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Գյումրու «Չոր Նավահանգիստ» նախագծի իրագործման տեխնիկական փուլի վերաբերյալ մի շարք հարցեր։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքային քննարկումները։
Բոլոր նորություններըԿիսվել




