logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo
    • Հայ
    • Eng
    • Рус

    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը եռօրյա աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը եռօրյա աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ` հետևելու պետական բյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին: 

    Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, համայնքապետերի և պատասխանատու պաշտոնյաների հետ դիտարկել են մի շարք աշխատանքների կատարման ընթացքը: Առաջին կանգառը պատմական Հին Գորիս տանող ճանապարհի հիմնանորոգումն էր: Այստեղ ավելի քան 414 միլիոն դրամով իրականացվում է 2 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում, կառուցվում են մայթեր, հենապատեր։ Այնուհետև պաշտոնյաները ծանոթացել են Մ-12 - Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի 10․1 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որի ընդհանուր արժեքը կազմում է 2.3 միլիարդ դրամ: 

    Աշխատանքները դեռ ընթացքի մեջ են. նախատեսված է իրականացնել երթևեկելի մասի հիմնանորոգում, մայթերի կառուցում, հենապատերի և արհեստական կառուցվածքների կառուցում, վերանորոգում և ճանապարհի կահավորում։ 

    Ներքին Խնձորեսկում նախարարը հանդիպել է բնակիչների հետ, զրուցել, լսել նրանց կողմից բարձրացված հարցերը: Այցելել է նաև Տեղ բնակավայր, որտեղ ծանոթացել եմ պետական բյուջեից 16 միլիոն դրամ ֆինանսավորմամբ կառուցվող տների շինաշխատանքների ընթացքին: Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում Խուդաթյանը տեղում հետևել է նաև Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի՝ Տրանշ 4 - Քաջարան֊Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի և թունելի կառուցման աշխատանքներին: Այս պահին ակտիվ շինարարություն է իրականացվում: Աշխատանքներում ընդգրկված են շուրջ 240 աշխատակից և 142 միավոր տեխնիկա։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Քաջարան-Ագարակ շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ II տեխնիկական կարգի (80 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) ճանապարհահատվածի վերակառուցումը, ինչպես նաև կառուցել թվով 5 նոր փոխհատում, 6 նոր էստակադա, 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունել և 17 նոր կամուրջ։ 

    Մեղրի համայնքում ևս նախարարը հետևել է մի շարք աշխատանքների կատարման ընթացքին: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ այցելել են Մ-17-Նռնաձոր-/Հ-49/ 13․1 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման շինհրապարակ, հետևել Նռնաձոր բնակավայրի նոր մանկապարտեզի կառուցման, բնակավայրում տների կառուցման աշխատանքների ընթացքին։ Այցելել են Նռնաձորի գյուղատնտեսական կոոպերատիվ, որտեղ հիմնվել են նռան և արքայանարնջի այգիներ, ծանոթացել ենք կոոպերատիվի գործունեությանը։ Նռնաձոր բնակավայրում հանդիպել են բնակիչներին, զրուցել նրանց հետ, պատասխանել բնակիչների հարցերին։ Բոլոր շինհրապարակներում նախարար Խուդաթյանը զրուցել է շինարարների հետ, ուսումնասիրել շինարարական օբյեկտների նախագծային լուծումները, տվել հանձնարարականներ՝ աշխատանքները կատարել բարձր որակով և հետևել օրացուցային գրաֆիկի պահպանմանը։

    Լրահոս

    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է Կանաչ կլիմայի հիմնադրամի առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության էերգետիկայի նախարարի տեղակալ Այրիդաս Դաուկշասի հետ
    img
    2026-04-09
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարին
    img
    2026-04-08
    Հերքում «Հրապարակ» օրաթերթի «Զարթոնքի կամրջի ասֆալտը մեկ տարի էլ չդիմացավ» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-04-08
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2026-04-08
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կոտայքի մարզ
    img
    2026-04-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը մասնակցել է Միջազգային տրանսպորտային լոգիստիկ ֆորումին
    img
    2026-04-03
    ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը մասնակցել է «Լեռների որդի» խորագրով հանդիսավոր միջոցառմանը
    img
    2026-04-03
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում ծանոթացել է իրականացվող ծրագրերին
    img
    2026-04-03
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է ԱԶԲ-ի գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-02
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից և «Կարգո» համալիրից դեպի Երևան տանող ճանապարհահատված
    img
    2026-04-02
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին
    img
    2026-04-01
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր
    img
    2026-03-31
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
    img
    2026-03-30
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-03-27
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է Wizz Air ավիաընկերության առևտրային գծով գլխավոր տնօրեն Իան Մալինիին
    img
    2026-03-27
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են Հունգարիայի էներգետիկայի նախարարության ԵՄ և միջազգային կապերի հարցերով պետական քարտուղարի տեղակալին
    img
    2026-03-25
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկա է գտնվել LEAD4Shirak ծրագրի փակման միջոցառմանը
    img
    2026-03-25
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-03-24
    ՀՀ ՏԿԵՆ-ում կազմակերպել է քննարկում գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների մասնակցությամբ
    img
    2026-03-23
    Կայացել է ԵՄ–Հայաստան էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողությունների և քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի 9-րդ նիստը
    img
    2026-03-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակությանը
    img
    2026-03-20
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենին
    img
    2026-03-19
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ
    img
    2026-03-19
    Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է Կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման մասին հաշվետվությունը
    img
    2026-03-19
    Կայացել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը
    img
    2026-03-18
    Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՏԿԵՆ կառավարման ոլորտներում իրականացված ծրագրերը
    img
    2026-03-17
    Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը և ՏԿԵ նախարարի տեղակալներ Առնակ Ավետիսյանը և Ավետիք Դարբինյանն այցելել են Արմավիրի մարզ
    img
    2026-03-17
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ՏԿԵ նախարարությունում աշխատանքային փորձառություն անցնող ուսանողների հետ
    img
    2026-03-17
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է KfW բանկի ներկայացուցիչների հետ

    Տեսնել բոլորը