ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՎԶԵԲ ենթակառուցվածքների հարցերով Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսին
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ենթակառուցվածքների հարցերով Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսին։
Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին:
Նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ նախարարության և Բանկի հետ առկա ծրագրային փաթեթը բավականին ընդգրկուն է, և Բանկի աջակցությամբ ընթացող ծրագրերը մեծ ազդեցություն ունեն թե՛ ենթակառուցվածքների զարգացման և թե՛ տնտեսական ակտիվության տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին, կոշտ թափոնների ծրագրերին, ինչպես նաև ջրային ոլորտին։
Քննարկվել են համատեղ օրակարգային այլ հարցեր ևս։



