ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է ԱԶԲ էներգետիկայի մասնագետ Արեգ Բարսեղյանին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի էներգետիկայի մասնագետ Արեգ Բարսեղյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը։
Այն ենթադրում է առաջին արդյունաբերական մասշտաբի հողմակայանի կառուցում Շիրակի մարզում՝ Քարախաչ լեռնանցքի տարածքում։
Փոխնախարար Հարությունյանը կարևորել է ծրագիրը՝ նշելով՝ կանաչ էներգիայի կիրառումն ուղղված է մեր երկրի էներգետիկ անվտանգության բարձրացմանը։
ԱԶԲ ներկայացուցիչը լսել է փոխնախարարի դիտարկումները, որի արդյունքում կիրականացվեն հավելյալ ուսումնասիրություններ և լրամշակված ծրագիրն առաջիկայում կներկայացնեն քննարկման։