logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

coatOfArms
    • Հայ
    • Eng
    • Рус

    ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզում դիտարկել է հիմնանորոգվող մի շարք ճանապարհների աշխատանքների ընթացքը

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է: 

    Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանի, ՃԴ տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանի, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի, պատասխանատու այլ պաշտոնյաների ուղեկցությամբ նախարարը նախ եղել է Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում, հետևել ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: 

     Նշված հատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում։ Ծրագրի արժեքը 3 153 360 000 ՀՀ դրամ դրամ է։ 

    Հիմնանորոգված ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 11.928կմ: Ներկայում իրականցվող ասֆալատբետոնե ծածկույթի երրորդ շերտի տեղադրման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում, առաջիկայում կիրականացվեն կողնակների կառուցման, ճանապարհի կահավորման և գծանշման աշխատանքներ: 

    Աշխատանքների ավարտը նախատեսվում է այս տարի։ Նախարարը և մարզպետը դիտարկումներ են արել աշխատանքների ընթացքի հետ կապված՝ կարևորելով դրանք բարձր որակով իրականացնելու և սահմանված ժամկետում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։ 

    Նախարարը ծանոթացել է նաև Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցի 1.725 կմ և Արևելյան փողոցի 120 մ երկարությամբ հատվածների հիմնանորոգման աշխատանքներին։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 736 միլիոն դրամ: Հիմնանորոգված ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 1.845 կմ: Աշխատանքներն ավարտվել են: Նախարար Սանոսյանը հետևել է նաև Տ-5-24՝ /Մ-3/ (Ստեփանավան) – Արմանիս – Ուրասար – Կաթնաղբյուր տեղական նշանակության ավտոճանապարհի (կմ 6+600 - կմ 15+200 հատվածի) և Կաթնաղբյուր համայնքի 8-րդ և 9-րդ փողոցների հիմնանորոգման ընթացքին։ 

    Ծրագրի պայմանագրային արժեքը՝ 1.175 մլրդ դրամ է։ Հիմնանորոգվող ճանապարհահատվածի երկարությունը կազմում է 8.6կմ: Ճանապարհը նախկինում երբեք հիմնանորոգված չի եղել և երկար սպասված ծրագիր է համայնքի համար։ Վերջինիս պատասխանատուների հետ քննարկվել են աշխատանքների արդյունավետ ընթացքի հետ կապված հարցեր։ 

    Ծրագրի ավարտը նախատեսված է այս տարի։

    Լրահոս

    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն մասնակցել է «ՀՀ-ում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը
    img
    2026-04-28
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-26
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում իրականացված ծրագրերին
    img
    2026-04-23
    Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-23
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Իսակովի պողոտայում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին
    img
    2026-04-22
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արագածոտնի և Շիրակի մարզեր
    img
    2026-04-21
    Տեղի է ունեցել 2026 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
    img
    2026-04-21
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի արտահերթ նիստին
    img
    2026-04-19
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ավտոերթով ազդարարվեց Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի հյուսիսային հատվածի բացումը
    img
    2026-04-18
    Բուհերի ուսանողների համար Սյունիքի մարզ ճանաչողական այց էր կազմակերպել
    img
    2026-04-17
    ՀՀ Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոցի աշակերտները ճանաչողական այցով ՀՀ ՏԿԵ նախարարությունում էին
    img
    2026-04-16
    ՏԿԵ նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) համատեղ կազմակերպմամբ անցկացվում են «Hard talk» քննարկումները
    img
    2026-04-16
    Ոլորտային վերապատրաստումը՝ համայնքային կառավարման բարելավման միջոց
    img
    2026-04-15
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի բազմամակարդակ կառավարման փորձագիտական կենտրոնի ղեկավարի տեղակալ Նայլ Շիեյրինին
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2026-04-14
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փակման միջոցառմանը
    img
    2026-04-14
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի և Արարատի մարզեր
    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության էերգետիկայի նախարարի տեղակալ Այրիդաս Դաուկշասի հետ
    img
    2026-04-13
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է Կանաչ կլիմայի հիմնադրամի առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-09
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարին
    img
    2026-04-08
    Հերքում «Հրապարակ» օրաթերթի «Զարթոնքի կամրջի ասֆալտը մեկ տարի էլ չդիմացավ» վերտառությամբ նյութի վերաբերյալ
    img
    2026-04-08
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին
    img
    2026-04-08
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կոտայքի մարզ
    img
    2026-04-06
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը մասնակցել է Միջազգային տրանսպորտային լոգիստիկ ֆորումին
    img
    2026-04-03
    ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը մասնակցել է «Լեռների որդի» խորագրով հանդիսավոր միջոցառմանը
    img
    2026-04-03
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում ծանոթացել է իրականացվող ծրագրերին
    img
    2026-04-03
    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է ԱԶԲ-ի գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակությանը
    img
    2026-04-02
    ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից և «Կարգո» համալիրից դեպի Երևան տանող ճանապարհահատված
    img
    2026-04-02
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին
    img
    2026-04-01
    ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր

    Տեսնել բոլորը