ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա - Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա - Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը։
Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտին։
Նախարար Սանոսյանը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերությունները։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքների խոշորացման արդյունքների, ապակենտրոնացված կառավարման վերաբերյալ մի շարք հարցեր։
Քննարկվել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի բազմաշերտ համագործակցության օրակարգային այլ հարցեր: Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև համագործակցության շարունակական ընդլայնումը բոլոր ուղղություններով։