ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայան:
Նախարարին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը։
Նախարարը շրջայց է կատարել կայանի տարածքում, դիտարկել շինարարության ընթացքը, զրուցել շինարարների և ինժեներների հետ: Նախագծով՝ կայանն ունենալու է 55 ՄՎտ հզորություն, որը թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանում վերականգնվող էներգիայի արտադրության ծավալը։ «Մասրիկ 1» արևային կայանը մասնավոր սեփականություն է: Պատկանում է իսպանական FRV ընկերությանը: Տեղական կապալառուն՝ «Շտիգեն» ընկերությունն է:
Բոլոր նորություններըԿիսվել